o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում օդի աղտոտումից տարեկան 7 մլն մարդ է մահանում. ԱՀԿ

06.05.2018 11:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աշխարհում օդի աղտոտումից տարեկան 7 մլն մարդ է մահանում. ԱՀԿ

Ամեն տարի յոթ միլիոն մարդ է մահանում այն հիվանդություններից, որոնք առաջացնում է օդի աղտոտումը: Այս տվյալները, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 2-ին հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին (ֆոտո)

ԱՀԿ-ն ընդգծում է, որ «աղտոտման մակարդակը վտանգավոր բարձր է մնում աշխարհի շատ մասերում»: «ԱՀԿ-ի նոր տվյալները ցույց են տալիս, որ տասը մարդուց ինը շնչում է բարձր մակարդակի աղտոտիչներ պարունակող օդ, եւ, վերջին գնահատումների համաձայն՝ տարեկան յոթ միլիոն մարդ է մահանում մթնոլնորտային օդի եւ շենքերի ներսի օդի աղտոտման հետեւանքով»,- նշում է կազմակերպությունը Ժնեւում տարածված մամուլի տեղեկագրում:

Այդ մահերի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում բնակչության մեկ շնչի հաշվով ցածր կամ միջին եկամուտներ ունեցող երկրներին, հիմնականում Ասիայում եւ Աֆրիկայում: Ինչպես նշում է ԱՀԿ-ն, աշխարհում մարդկանց ավելի քան 40 տոկոսը կամ մոտավորապես 3 միլիարդ մարդ չունի «տանը կերակրի պատրաստման մաքուր տեխնոլոգիաներից» օգտվելու հնարավորություն: Ըստ որում օդի աղտոտումը փորձագետների կողմից դիտվում է որպես «ռիսկի չափազանց լուրջ գործոն»:

Կազմակերպությունում ընդգծում են, որ օդի աղտոտումը «սահմաններ չունի», օդի որակի բարելավման համար «կառավարությունների համակարգված միջոցառումներ են պահանջվում բոլոր մակարդակներում»: «Պետությունները պետք է համագործակցեն, որպեսզի լուծումներ գտնեն տրանսպորտի երկարաժամկետ զարգացման, ավելի արդյունավետ արտադրության եւ վերականգնվող էներգիայի օգտագործման, ինչպես նաեւ թափոնների հեռացման ոլորտում»,- նշել են ԱՀԿ-ում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА