ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

04.05.2018 23:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ` «ՈՍԿԵ ՑԼԻԿԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ» (ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ 1/3-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Տալի՜ս եմ, տալի՜ս եմ... առ, տար...

 

ՔԱՅԼ ԱՐԱ, ԳՆԱ... (ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ` ԵԱՏՄ ՍԱՄԻԹԻՆ, ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ՔՊ խորհրդի` ԵԱՏՄ գագաթաժողովին Նիկոլ Փաշինյանն այսօրվանից է ճանապարհ ընկնում իր հայտնի ուսապարկով, որ քայլելով մինչեւ մայիսի 14-ը տեղ հասնի:

 

ԻՐԱՎԻՃԱԿ

Ըստ սահմանադրագետների` մայիսի 2-ին հանրապետության ճանապարհների կաթվածահար լինելուց հետո ՀՀ Սահմանադրությունից մնացել է «ս» փոքրատառը:

 

ԲՀԿ-Ի ՏՐՏՈՒՆՋԸ

ԲՀԿ-ն այդպես էլ պղտոր ջրում Իշխանին չբռնեց:

 

ՊՐԻՆՑԻՊԻ ՀԱՐՑ Ա

ԲՀԿ-ից հայտնում են, որ իրենք Նիկոլին միացել են ոչ թե 5, այլ 6 րոպե առաջ…

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻՑ

Անգլերեն` Սաքունց, ռուսերեն` Սասունց…

 

ԵՌԱՆԿՅՈՒՆԻ (ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՆՐԱ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ուստա, Հրանտը փողը չի տվել…

 

ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ

Քեթրինի Միհրանը Սասունի հետեւից էր վազում, որ բանան տար…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА