o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին ՀՀԿ-ական, ներկայից ԲՀԿ-ական պատգամավորը պահի ազդեցության տակ է քվեարկություններ անում

03.05.2018 17:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախկին ՀՀԿ-ական, ներկայից ԲՀԿ-ական պատգամավորը պահի ազդեցության տակ է քվեարկություններ անում

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախկինում անդամակցում էր Հանրապետական կուսակցությանը, ապրիլի 17-ին խորհրդարանում կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, իսկ այսօր մտադրությունը փոխել է եւ սատարում է ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
«Իրավունքը» Կարինե Պողոսյանի փորձեց ճտել, թե ի՞նչն է ստիպել այսպես կտրուկ փոխել իր դիրքորոշումը. «Այն ժամանակ Սերժ Սարգսյանին կողմ եմ քվեարկել պահի ազդեցության տակ, իսկ այսօր իրավիճակ է փոխվել եւ մենք մեր խմբակցությունով որոշել ենք սատարել Նիկոլ Փաշինյանին»,-նշեց Կ. Պողոսյանը: Իսկ թե ինչ է փոխվել նախկին իշխանավոր պատգամավորի հայացքներում այդպես էլ պարզ չի: 
Նշենք, որ ապրիլին կայացած վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մի մասը կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, մյուները՝ դեմ:
Ինչեւէ, հուսանք, որ այսպես էլ պահի ազդեցության տակ կողմ կամ դեմ չեն քվեարկի ՀՀ-ի շահերին սպառնացող կամ երկրի շահերին նպաստող մի շարք օրենքների օգտին:

Հունան Պողոսյանը համ նալին է խփում, համ` մեխին

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА