ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

02.05.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԻՐ, ԱՆԳԼԵՐԵՆ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ` ԻՐ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Վիկիլիքսի` նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած տեղեկանքը կեղծ է, նախագահը, օգտվելով Նիկոլի` անգլերենին լավ չտիրապետելու փաստից, նրան է ներկայացրել Լոնդոնի տնային կառավարիչներից մեկի կողմից տրված տեղեկանքը:

 

ՄԻՆՉԵՎ ԱՔԼՈՐԻ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՁԵՆ ԱԾԵԼԸ

Ըստ քաղտեխնոլոգների` Գագիկ Ծառուկյանը միանգամից դավաճանեց հա՛մ երկրորդ, հա՛մ երրորդ նախագահներին: Իսկ առաջին նախագահին դավաճանել էր դեռ քաղաքական գիրքը փակելուց առաջ:

 

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Եթե իմանայի, որ ըսենց են իշխանությունը վերցնում, Փարաքարը փակելու փոխարեն Երեւանի փողոցները կփակեի:

 

ՆԻԿՈԼԻ ՎԱՏ ԵՐԱԶԸ

Նիկոլ Փաշինյանը երազում  տեսել էր, որ վարչապետի միակ թեկնածու է առաջադրվել, երեք խմբակցություններ հայտարարել են, որ կքվեարկեն իր օգտին, ՀՀԿ-ն խոստացել էր, որ չի խոչընդոտի, բայց վարչապետ չէր ընտրվել:

 

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Լավ, բա հիմա Նիկոլի անունը Գյումրու քաղաքապետ Բալասանյանի մարմնի ո՞ր մասին են գրելու, քանի որ ճակատին էլ գրելու տեղ չկա:

 

ՄԵՂԱ ԱՍՏԾՈՒՆ (ՆԻԿՈԼԻ ՄՈՏ ՀԱՅՏՆՎԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ, ՕԴԻՈԶՆԵՐԻՆ, ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մայր Աթոռից հայտնում են, որ ինչքան էլ Նիկոլը թալանչիների, տարատեսակ հեղինակությունների եւ համասեռամոլների մեղքերի թողություն տա, մեկ ա` Աստված վերից նայում ա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՈՂՈՐՄԻ ՔԵԶ, ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ (ՇԱԲԱԹՎԱ ԹԵՎԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

ՕԵԿ-ին` ՕԵԿ-ություն, ՀՅԴ-ին` ՀՅԴ-ություն, ԲՀԿ-ին ԲՀԿ-ություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА