ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.05.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բոլորս ականատես եղանք, թե ինչպես ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը բարձրացրեց ցույցերին եւ հանրահավաքներին դպրոցականներին մասնակից դարձնելու անթույլատրելիության հարցը, ինչին ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ պատասխանեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում թույլ չի տա, որ մանկավարժները աշակերտների վրա դուռ փակեն: Դրան հետեւեց այն, որ ի նշան բողոքի, ԱԺ խոսնակը 10 րոպեով լքեց նիստերի դահլիճը, իսկ այնուհետ արտահերթ ելույթով կրկին անդրադարձավ այդ հարցին: Անշուշտ, Արա Բաբլոյանը` որպես պաշտոնյա, սահմանափակված է քաղաքական կոռեկտության շրջանակներում, սակայն մենք այդ սահմանափակումը չունենք, ուստի կհնչեցնենք այդ զարմանալի երեւույթի իրական անունը` քաղաքական մանկապղծություն: Երեխաներից ցույցերի ժամանակ կենդանի վահան ստեղծելը, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ների միջոցով ճղճղան պաշտպանություն կազմակերպելը, թե ըստ միջազգային կոնվենցիայի` երեխան ցուցարար լինելու իրավունք ունի, մեկ անգամ եւս զարմանալիորեն փաստում է, թե որոշ դեպքերում ինչքան անբարոյականություն կա քաղաքականության մեջ: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մենք պետք է թախանձագին խնդրենք ծնողներին` տիրություն արեք ձեր երեխաներին, մի թողեք նրանց օգտագործել քաղաքական խաղերում, տարատեսակ սադրանքների դեպքում առաջինը նրանք ոտատակ կգնան:

ԶԱՐՄԱՆՔ

Սեզ անզարմանք չթողեց եւ «Ելք» խմբակցության անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ: Նախ` նա պնդեց, որ ցույցերը կարելի է վերածել ներդրումների, մոնոպոլիաների, ատելության, կոռուպցիայի դեմ պայքարի: Հատկապես զարմանալի է, որ նա ցույցերը դիտարկում է որպես տարածական ատելության մշակույթի վերջը դնելու միջոց: Լավ, մի՞թե ակնհայտ չէ, որ հենց հեղափոխության ծոցում ծնվեցին «սեւ ցուցակները», այլակարծությունը հաշվեհարդարների միջոցով ճնշելու կոչերը, հեռախոսով պատգամավորներին ահաբեկելը եւ այլն: Իհարկե, նույն Նիկոլը պնդում է, որ դրա հետ կապ չունի, սակայն զարմանալիորեն նա «կապ չուներ» նաեւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում լուսաֆորները շրջող բաշիբոզուկների հետ, բայց հետո վերջիններս կալանքից ազատվեցին, քանի որ ընդգրկված էին նրա իսկ ներկայացրած ցուցակում: Այսինքն` զարմանալիորեն պարզվում է, որ այդ զազրելի երեւույթների հետ «կապ չունեցող» եւ հրապարակավ դրանք դատապարտող Նիկոլը լավ էլ կապ ունի...

Անշուշտ, զարմանալի կուսակցություն է ՀՅԴ-ն: Սկզբում շտապեց լքել ՀՀԿ-ի հետ կոալիցիան, քանզի դաշնակցական ընկերներին թվաց, թե հաղթողը Նիկոլի կազմակերպած շարժումն է: Հիմա էլ երկրորդ զարմանալի երեւույթը` ՀՅԴ խմբակցության անդամ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ իր թիմի որոշմանը հակառակ` ոչ թե Նիկոլին ձայն տվեց, այլ հայտարարությամբ զերծ մնաց քվեարկությունից: ՀՅԴ ԳՄ-ն, բնականաբար, դատապարտեց դա, եւ հորդորեց Աղվան Վարդանյանին վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը: Սակայն այդտեղ զարմանալին հետեւյալն է` եթե ՀՅԴ-ի հասցեին կոալիցիան լքելուց հետո հնչում էին նաեւ դավաճանության մեղադրանքներ, ապա ուրեմն ի՞նչ է Ա. Վարդանյանի դեպքը` «դավաճանություն շտրի՞խ»: Ինչեւէ, անկախ դրդապատճառներից, սեփական թիմի նկատմամբ նման վարվեցողությունը` լինի դա իշխանական, թե ընդդիմադիր թիմ, պետք է մեր քաղաքական մշակույթից արմատախիլ արվի: Քանզի հենց առնետավազքն է մեր տունը քանդողը:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА