ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերքում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի առաջադրվելու որպես վարչապետի թեկնածու

02.05.2018 16:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հերքում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի առաջադրվելու որպես վարչապետի թեկնածու

ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում. «Դա բացարձակ անհեթեթություն է ու բացարձակ սուտ»:

Ուղիղ. լարված իրավիճակ ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսին՝ «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում

Հայաստանում վարչապետի ընտրության հաջորդ փուլը կկայանա մայիսի 8-ին: Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի (35 պատգամավոր) առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА