ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԵՑԱՎ ԱԿՆՀԱՅՏ ՍՏՈՎ ՄԵԿՆԱՐԿՈՂ ՎԱՐՉԱՊԵՏ

02.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԵՑԱՎ ԱԿՆՀԱՅՏ ՍՏՈՎ ՄԵԿՆԱՐԿՈՂ ՎԱՐՉԱՊԵՏ

Թե ԱԺ-ում ինչ ընթացք ստացավ վարչապետի ընտրության դրամատիկ հարցը` ընթերցողներին ներկայացնելու հարկ չկա, ամեն ինչ տեսան սեփական աչքերով, ուղիղ եթերում: Նշենք միայն, որ չնայած փողոցի աննախադեպ ճնշման եւ հոգեբանական գրոհի բոլոր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ՀՀԿ խմբակցությունը դրսեւորեց սկզբունքայնություն եւ միասնություն, ու Նիկոլ Փաշինյանի` արդեն վերջում բացահայտ հնչեցրած առնետավազքի կոչին արձագանքեց ընդամենը մեկ պատգամավոր:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

 

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԸ» ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ՀԵՏՈ ՈՒՐԱՑԱՎ  ՆԱԵՎ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ շարժման ընթացքում քանիցս ուրացավ իր իսկ նախընտրական ծրագրի դրույթը` ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին դեմ լինելու եւ արեւմտյան ուղեգիծ որդեգրելու վերաբերյալ, նորություն չէ: Ուրացավ ե՛ւ հանրահավաքների հարթակից, ե՛ւ մամուլի հետ շփումների ժամանակ, ե՛ւ ռուս պատգամավորների հետ անձնական շփումներում, ե՛ւ ԱԺ հատուկ նիստի ընթացքում: Այդպիսի անսկզբունքայնություն դրսեւորելը, բնականաբար, ԱԺ մեծամասնության մոտ (ում վստահությունը հայցում էր Փաշինյանը), կասկածներ հարուցեց նրա ընտրության նպատակահարմարության վերաբերյալ: Քանզի ուրացողին չի կարող լուրջ ընդունել ե՛ւ ՀՀ քաղաքացին, ե՛ւ նույն արտաքին գործընկերները` Ռուսաստանը եւ Արեւմուտքը: Սակայն նա մեկ այլ ուրացում էլ կատարեց:

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը նրան ուղղեց բացառապես գաղափարական բնույթի հարցեր.

1. Մենք եւ դուք ունենք գաղափարական խորը տարաձայնություն: Մենք ազգային պահպանողական գաղափարախոսության հետեւորդն ենք, դուք` լիբերալ: Երբ ասում էիք, որ որեւէ հանրապետական չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, արդյո՞ք նկատի ունեիք, որ երկիրը պետք է առաջնորդվի միմիայն լիբերալ գաղափարներով, եւ չի կարելի թույլ տալ ազգային պահպանողական գաղափարախոսությամբ ղեկավարել երկիրը:

2. Դուք մի անգամ ասացիք, որ չգիտեք` ինչ է ազգային արժեքների համակարգը: Ազգային գաղափարախոսությունը ենթադրում է պայքար` տոտալիտար աղանդների դեմ, պայքար սեռական փոքրամասնություններին արտոնություններ տալու դեմ, վուլգար ֆեմինիզմի դեմ եւ ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ: Իսկ եվրոպական լիբերալ գաղափարախոսությունը ընդհակառակը` հանդուրժողական է վերաբերվում վերոհիշյալ խնդիրներին: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նշածս հարցերում:

3. Արտասահմանում ձեզ պաշտպանում են այնպիսի ծայրահեղ արեւմտամետ գործիչներ, ինչպիսին է` Սահակաշվիլին, Նավալնին: Իսկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միտչլը անթաքույց ձեզ աջակցություն է հայտնել: Ձեր շրջապատում շատ են արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչները: Եթե դրան գումարենք ձեր հարյուրավոր հակառուսական արտահայտությունները, ձեր նախընտրական ծրագրում ԵՏՄ-ից դուրս գալու դրույթը, Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու մասին օրակարգային հարցը ձեր կողմից մտցնելը, ապա ինչպե՞ս հավատանք ձեր այն խոսքերին, որ դուք այլեւս 180   աստիճան փոխել եք ձեր դիրքորոշումը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հարցերում:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվ ի պատասխան հնչեց խոստովանություն, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես իրեն երբեք չի համարել լիբերալ, եւ տեսակետ, որ 21-րդ դարում առհասարակ բոլոր գաղափարախոսություններն արժեզրկվել են: Այսինքն` նա հռչակեց բացառապես ապագաղափարական ուղեգիծ: Ի դեպ, պատասխանելիս նա շրջանցեց մերժելի փոքրամասնություններին` տոտալիտար աղանդներին, ԼԳԲՏ-ին եւ վուլգար ֆեմինիզմին արտոնություն տալու հարցը: Դրդապատճառները, թերեւս, հասկանալի են` եթե նա կողմ արտահայտվեր այդ արտոնություններին, ապա կհոշոտվեր հենց հրապարակում նրան սպասող զանգվածի կողմից, քանզի այդ ամենը բացարձակ մերժելի է մեր ժողովրդի համար: Իսկ եթե դեմ արտահայտվեր, ապա խնդիրներ կունենար հենց լիբերալ գաղափարախոսությունը առաջ տանող եւ Փաշինյանին փաստացի օժանդակող «քեռի Սեմի» հետ:

 

ԵՎ ԴՈՒՔ ԴԵՌ ՍԵՂՄՈՒՄ ԵՔ ԱՅԴ ՍՏԱԽՈՍԻ ՁԵ՞ՌՔԸ

Բայց վերադառնանք էլի մի-փոքր հետ` Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթին: Ըստ էության, դա ՀՀԿ ծրագրի եւ պոպուլիզմի խառնուրդ էր` 50/50 հարաբերակցությամբ: Անգամ տպավորություն կար, որ որոշ կտորներ «քոփի փեյստ» էին արված Սերժ Սարգսյանի ելույթներից... Դե, հասկանալի է, ինչու էր նա այդպես վարվում: Քանզի վարչապետի միակ թեկնածու դառնալը նրան բաժին էր հասել հենց իր համար ոչ այնքան սպասելի, եւ ծրագրանման մի բան գրելը արդեն ուշ էր, մնում էր արտագրել: Մյուս կողմից` Փաշինյանը պարզ գիտակցում էր, որ եթե ՀՀԿ-ն իրեն անգամ ձայն  տա, ապա նա ուզած, թե չուզած ցանկացած իր քայլը հարկադրված կլինի համաձայնեցնել ՀՀԿ-ի հետ, քանզի հակառակ պարագայում իր կազմած կառավարությունը չէր կարողանա աշխատել ԱԺ-ի հետ: Այսինքն` նա ուզած, թե չուզած, պետք է վերածվեր իշխող կուսակցության խամաճիկի: Իսկ խամաճիկ վարչապետ ունենալը, համաձայնեք, հաճելի բան չէ եւ վիրավորական է ՀՀ քաղաքացու արժանապատվության համար: Ի վերջո, մենք ԱՄՆ չենք, ուր իրականում կառավարում է ոչ թե նախագահը, այլ ստվերային ընտրախավը, ու արդյունքում նաեւ այդ երկիրը հասցրել է սովորել պարզունակ ինտելեկտ ունեցող նախագահների: Դա մեր ճանապարհը չէ:

Բայց ԱԺ նիստին եղավ եւ ուրիշ անակնկալ: Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի հարցին` համացանցում լայնորեն տարածված 2001-ի ցիտատների մասին, ուր Փաշինյանն ուրանում էր ազատագրված տարածքները, հարգարժան «ժողվարչապետը» դա որակեց սուտ եւ ապատեղեկատվություն: Սակայն փոքր-ինչ անց Արման Սաղաթելյանը ցուցադրեց Փաշինյանի խնդրո առարկա հրապարակման բնօրինակը` դեղնած թերթը, որի լուսապատճենը արդեն իսկ հասցրել է ողողել Ֆեյսբուքի հայերեն հատվածը: Բնականաբար, մեր ընթերցողը կարող է հենց տեղում ըմբոշխնել այդ հոդվածի լուսապատճենը, իսկ մենք արձանագրենք հետեւյալը` տեղում հաստատվեց, որ Փաշինյանը ստել է: Եվ ԱԺ մեծամասնությունը, անշուշտ, ճիշտ վարվեց, որ դեմ քվեարկեց այն գործչին, ով ուզում էր վարչապետական գործունեությունը սկսել ամբողջ ժողովրդի եւ ժողովրդի ներկայացուցչական մարմնի` խորհրդարանի երեսին ասած ակնհայտ ստով:

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳ

 

ԻՍԿ ՀԵՏՈ՞

Նման է, որ բոլոր շանսերն ունենք` զերծ մնալու փողոցային անկարգություններից: Թեեւ Հանրապետության հրապարակում հավաքված բազմություն ալեկոծված է, սակայն ինքը` Փաշինյանը, երկու անգամ զգուշացրեց բողոքավորներին, որ իրեն սպասեն հրապարակում: Առաջին անգամ` իր ֆեյսբուքյան էջով, իսկ երկրորդ անգամ` ԱԺ ամբիոնից:

Բայց մի կողմ քաշվենք ուղիղ եթերով հեռարձակվող ցույցերից: Ավելի կարեւոր է, թե ինչն ի ցույց հանեց զանգվածային բողոքների վերջին շրջանը: Այդտեղ  կիրառվել է «փափուկ» հեղաշրջման տեխնոլոգիաների ամբողջ զինանոցը, ընդ որում, նաեւ Ջին Շարփի դասագրքում չընդգրկված նորագույն տեխնոլոգիաները, որոնց դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Բայց փաստը մնում է փաստ, որ «գունավոր» հեղափոխություն չստացվեց` թեեւ պետության ղեկավարը հրաժարական տվեց, սակայն իշխանությունը մնաց խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն ստացած քաղաքական  ուժի` ՀՀԿ-ի ձեռքում, եւ չհաջողվեց կտրուկ փոփոխել երկրի քաղաքականությունը: Դրանով խորհրդարանական համակարգը ցույց տվեց նաեւ, որ մեր Սահմանադրությունը ներառում է իմունային մեխանիզմներ` ընդդեմ հեղաշրջումների: Այսինքն` առաջին դեմքի փոփոխությունով չի փոխվում երկրի վարած քաղաքականությունը: Նախագահական կամ կիսանախագահական համակարգի դեպքում արդեն փաստ էր լինելու այդպիսի հեղաշրջումը, կամ էլ երկրի ղեկավարը հարկադրված կլիներ ցույցերը ճնշել շատ կոշտ միջոցներով, ինչը հղի էր արյունոտ քաոսով: Իսկ որ դրանից հաստատ կօգտվեր թշնամին` ոչ մի կասկած չի կարող լինել: Իսկ այսպես երկրի ղեկավարը հանգիստ իր հրաժարականով մերժեց արյունոտ քաոսի ռիսկերը, եւ երկրի ղեկավարի կուսակցությունը` ՀՀԿ-ն, էլի մնաց իշխանության: Նա իշխանության կմնար անգամ, եթե զիջեր հրապարակի ճնշմանը եւ վարչապետ ընտրեր Նիկոլ Փաշինյանին` էլի Փաշինյանը կլիներ ՀՀԿ-ի վարչապետը, որը, ի դեմս ՀՀԿ-ի, կունենար ԱԺ մեծամասնություն հանդիսացող ընդդիմություն: Իսկ այսպես, եթե մի շաբաթ անց էլ վարչապետ չընտրվեց, կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ, ընդ որում` այդ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսը լինելու է ՀՀԿ-ի, այլ ոչ թե շարժման առաջնորդ Փաշինյանի ձեռքերում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА