ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանը պետք է ընտրի` կա՛մ կայուն պետություն, կա՛մ ինչ-որ ուժեր երկիրը կտանեն կործանման»

28.04.2018 18:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստանը պետք է ընտրի` կա՛մ կայուն պետություն, կա՛մ ինչ-որ ուժեր երկիրը կտանեն կործանման»

ՌԴ Պետդումայի պատգամավորների եւ Դաշնության խորհրդի անդամների պատվիրակությունն այս օրերին գտնվում է Երեւանում: Նրանք հանդիպումներ են ունեցել խորհրդարանում պատգամավորների հետ եւ քննարկել հայաստանյան ստեղծված իրավիճակը: Անդրադառնալով այցի մանրամասներին` «Իրավունքը» զրուցեց  ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, Դոնի ամենազոր զորքի ատաման ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻԻ հետ:

Նիկոլ-ԲՀԿ կոալիցիայի հին հետքերը

-Առաջին հերթին ասեմ, որ պատվիրակության կազմում են հիմնականում պատգամավորներ, որոնք ընտրվել են ռուսաստանյան այն շրջաններից, որտեղ բնակչության մեջ մեծ թիվ են կազմում հայերը: Ես ներկայացնում եմ Ռոստովի շրջանի այն հատվածը, որտեղ գրեթե բացառապես հայեր են ապրում: Եվ մեր հայ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ այս օրերին անընդհատ հարցնում էին` իսկ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Այս ամենը հաշվի առնելով` բարոյական չէր լինի չգալ այստեղ` մեր բարեկամ պետություն, որպեսզի տեսնենք ինչ է այստեղ կատարվում: Չէ որ մեր ընտրողները նույնպես տանջվում են այստեղ ապրող իրենց բարեկամների, ծնողների համար: Խորհրդարանական հանդիպումների ժամանակ քնննարկեցինք հայ-ռուսական բազմաթիվ հարցեր եւ, իյարկե, իրավունք չունեինք չհետաքրրքվել մեր գործընկերներից, թե ինչ է կատարվում:

- Պարոն Վոդոլացկի, վերլուծելով իրավիճակը` ի՞նչ  եզրահանգման եկաք:

 - Մենք չենք խառնվում, բայց գտնում ենք, որ այստեղ պետք է գնալ միայն Սահմանադրական ճանապարհով: Սա Հայաստանի եւ հայ ժողովրդի ընտրությունն է,  որոնք այսօր պետք է հստակեցնեն իրենց ուղին զարգացո՞ւմ են ուզում, թե՞ այլ բան: Հայաստանը պետք է ընտրի` կա՛մ կայուն պետություն, կա՛մ ինչ-որ ուժեր երկիրը կտանեն կործանման:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանում ներքաղաքական վիճակը սրվեց այնքան, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարական տալ:

-  Արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, որը ընտրվել էր, տղամարդավարի վարվեց եւ վերցրեց Հայաստանի ե՛ւ լավի, ե՛ւ վատի ողջ պատասխանատվությունը: Այն, ինչ կատարվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում հետեւանքն է նրա, որ մարդիկ մի քիչ չսպասեցին արդյունքի, այն, այսպես ասած, բերքահավաքին, որը շուտով լինելու է: Սպասումը մարդկանց դժգոհությունն առաջացրեց եւ ազդեց տնտեսության, սոցիալական պաշտպանության վրա:

- Մայիսի մեկին նախատեսված է ՀՀ  նոր վարչապետի ընտրությունը: Ինչպե՞ս եք տեսնում հնարավոր լուծումը:

-Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր խորհրդարանական խմբակցությունները ցավում են իրենց ժողովրդի, իրենց երկրի համար եւ կկարողանան ճիշտ որոշում կայացնել, որին սպասում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի` լինի  Գյումրիում, Երեւանում, թե երկրի սահմաններից դուրս: Այստեղ չպետք է լինի որեւէ ցնցում, որովհետեւ յուրաքանչյուր ցնցման հետեւանք կարող է լինել պետության կործանումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-  Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА