ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիետա. 1 շաբաթվա ընթացքում 5 կգ նիհարելն իրատեսական է

29.04.2018 10:06 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Դիետա. 1 շաբաթվա ընթացքում 5 կգ նիհարելն իրատեսական է

Վերջերս ճապոնացի բժիշկ Հիտոսի Վատանաբեն հասարակության հետ կիսվել է նիհարելու սեփական փորձով: Նա աշխարհին պատմել է առավոտյան բանանային դիետայի մասին, որն արդեն փորձարկում է ամբողջ Ամերիկան:

Ազատվեք մուգ կետերից ընդամենը 3 օրվա ընթացքում

Ինչու՞ է այդ դիետան այդքան հայտնի դարձել: Վատանաբեն պնդում է, որ նիհարելու համար պետք է միայն սովորական նախաճաշը փոխարինել բանանով՝ օգտագործելով այն գոլ ջրի հետ:

Հիտոսի Վատանաբեն ասում է, որ գոլ ջրի հետ զուգորդված բանանը հանգեցնում է նյութափոխանակության արագացմանը, ուստի մարդը, ով պահում է բանանային դիետան, կարող է ճաշին և ընթրիքին ուտել ամեն ինչ և միևնույնն է, նա անխուսափելիորեն կնիհարի:

Գումարած ամեն ինչին, չհասած բանանը պարունակում է մեծ քանակությամբ կայուն օսլա, ինչի պատճառով մենք քաղց չենք զգում: Արդյունքում ճարպի այրման գործընթացն ավելի ինտենսիվ է կատարվում: Իսկ սենյակային ջերմաստիճանի ջուրը բարելավում է մարսողությունը և նվազեցնում է քաղցի զգացողությունը:

Ճապոնական դիետա

1. Ամեն օր պետք է պառկել քնելու մինչև ժամը 12-ը:

2. Ոչ մի դեպքում չի կարելի չափից ավելի ուտել:

3. Բացառել կաթնամթերքը և ալկոհոլը:

4. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր չէ:

5. Միակ թույլատրելի ըմպելիքը ջուրն է:

Դիետիկ ճաշացանկ

Նախաշաճ – 1 կամ մի քանի չհասած բանան և մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր:

Ճաշ – Կերեք այն, ինչ ուզում եք:

Ճաշից հետո՝ մինչև ընթրիք – Կարող եք միրգ ուտել:

Ընթրիք – Կերեք այն, ինչ ուզում եք: Կարևոր է չուտել 20:00-ից հետո և բացառել աղանդերը:

Ճապոնական դիետայի առավելությունները

1. Նյութափոխանակության բարձրացում, չափից ավելի ուտելու հավանականության նվազում:

2. Կոֆեինի բացառումը նորմալացնում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ և թուլացնում է ախորժակը:

3. Կաթնամթերքը և աղանդերի բացառումը պակասեցնում է ճարպերը և շաքարը:

4. Բանանը վիտամիններով և հանքանյութերով հարուստ միրգ է:

Ճապոնական դիետայի թերությունները

1. Որոշ մարդիկ լավ չեն ընդունում մաքուր ածխաջրերը:

2. Ֆիզիկական ակտիվության ոչ պարտադիր լինելը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА