ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

27.04.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼԱՑՈՒՄ

Ըստ շրջանառվող լուրերի` հաջորդ ընտրություններին ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, որպես քույր կուսակցություններ, միավորվելու են:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

 

 

ԲԵՐ ՄՌՈՒԹԴ ԼԻԶԵՄ ՓՈՔՐ-ԻՆՉ

Ըստ «Սանիթեքի»` Նիկոլը ոչ թե ժողովրդի թեկնածուն է, այլ...

 

ՀՀԿ-Ն` ՆԻԿՈԼԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ` ԻՐԵՆ ՀՀԿ-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Իյա, իրո՞ք…

 

ՀՈՎԱՑՈՒՄ («ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԵՐԵԿՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Գոռվետկայի սառնարանային տնտեսության` «Գրանդ քենդին» հանրահավաքում պաղպաղակ է բաժանում, որ տաք գլուխները մի քիչ սառի, եւ հասկանան, թե ինչ են անում ու ում են առաջադրում վարչապետի թեկնածու:

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՀՅԴ-Հայ Յեղափոխական Դավաճանություն:

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՕԴԻՈԶ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ, ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԼԻԳՈՊՈԼՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ տնտեսագետների` եթե ժողովուրդը Սերժ Սարգսյանի օրոք անտրամադիր էր իր վզին դրած օլիգոպոլիայի լուծը քարշ տալիս, ապա հիմա, քանի որ նրա դեմքին վերջապես ժպիտ է երեւացել, ապա նա պարտավոր է նույն լուծը արդեն ժպտալով քարշ տալ:

 

ՌԵԳՐԵՍ

Ըստ քաղտեխնոլոգների` եթե Նիկոլը չդադարի ուլտիմատումներով խոսել, ապա նրա շուրջը հավաքվածներից միայն «Նիկոլի վկաները» կմնան:

 

ՄԱՐՄՆԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ (ՀՅԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ` ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ քաղտեխնոլոգների, քանի որ դաշնակները գերագույն գլուխ չունեն, ուստի գնահատելով ցուցարարների պոտենցիան, ՀՅԴ-ն Գերագույն մարմնով որոշում է կայացրել նրանց միանալու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА