ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչինչ դեռ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում». Ա. Իսկանդարյան

27.04.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչինչ դեռ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում». Ա. Իսկանդարյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից երեկ հայտարարություն տարածվեց, որ ՀՀ նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին` ժամը` 12:00-ին« իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Առաջին հայացքից թվում է, թե թունելի վերջում լույս է երեւում, եւ հայաստանյան իրադարձությունները կունենան տրամաբանական ավարտ: Սակայն, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ այս հարցում այդքան էլ լավատես չէ:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիգրան Սահակյանին

«ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՈՐԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է, ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐԴ Է»

– Պարոն Իսկանդարյան, սկզբում հայաստանյան փողոցներում բավական մեծ թվով մարդիկ էին ոգեւորված Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» գաղափարից, հիմա, կարծես, տրամադրություններն այլ են: Ի՞նչ ելք եք տեսնում:

– «Հեղափոխություն» բառին շատ զգույշ եմ վերաբերվում եւ աշխատում եմ այն հենց այնպես չօգտագործել: Իրականում ոչինչ տեղի չի ունեցել, այլ տեղի է ունենում, եւ մենք գտնվում ենք գործընթացի ներսում: Ըստ էության, պարոն Փաշինյանը չի պատրաստվում գնալ ոչ մի բանակցության, իսկ մնացած քաղաքական էլիտան փորձում է պահպանել ինչ-որ դիրք: Մյուս կողմից էլ` Փաշինյանի համար դժվար չէ փողոցում մարդիկ հավաքել եւ փողոցի օգնությամբ` ճնշում գործադրել նույն այդ քաղաքական էլիտայի վրա: Եվ հենց այդ գործընթացի ականատեսն ենք հիմա:

– Բայց, Սահմանադրության համաձայն, առնվազն ՀՀ վարչապետի նոր ընտրությունը պահի հրամայականն է դարձել...

– Իհարկե կլինեն նոր ընտրություններ, կլինի նոր կառավարություն: Բայց հարց է, թե ե՞րբ կլինի այն, ինչպե՞ս կլինի, որովհետեւ իրավիճակը փոխվում է ամեն ժամ: Եվ այդ ընտրություններով ոչինչ դեռ չի ավարտվում, այլ ամեն ինչ նոր է սկսվում: Այնպես որ, գործընթացը, որը սպասվում է, չափազանց բարդ է:

«ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ»

– Ի դեպ, ընտրության մասին, ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իրեն Հանրապետության հրապարակում վարչապետ է զգում, քանի որ ցուցարարներն իր անունն են վանկարկում: Փողոցում կարո՞ղ է վարչապետ ընտրվել:

– Արդարադատության տրամաբանությունը բխում է նրանից, որ ամեն ինչ օրինական լինի, բայց այդ ամենի վերաբերյալ դիմադրություն ու ճնշում կա փողոցից, թե վարչապետին կարելի է ընտրել հրապարակում: Կամ պատկերացրեք, որ հիմա լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ովքե՞ր են այդ ընտրություներին մասնակցելու, ի՞նչ կերպ է այն լինելու, մեծ հաշվով հայտնի չէ: Ինստիտուցիոնալ իրական կուսակցություններ Նիկոլ Փաշինյան անձի շուրջ չկան, այլ հայտնվել են պատահական մարդիկ, որոնք հերթական անգամ կարող են բերել ընդդիմության պառակտման, ինչպես եղավ «Ելքի» դեպքում: Իսկ սա կնշանակի քաոսային վիճակ: Իսկ հանրապետականներին քաղաքական զիջումների Փաշինյանը պատրաստ չէ գնալ:

Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, բայց ստացել է կտրուկ մերժում. «Փաստ»

– Նկատի ունեք, որ առաջիկա ընտրությունները, ընտրական օրենսգրքի փոփոխությունները լինելու են ոչ թե Սահմանադրության համաձայն, այլ փողոցային ճնշմա՞մբ:

– Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղիղ ճնշման մեթոդներ են: Այս ամենն անցել են շատ երկրներ, ինչպես օրինակ Ֆիլիպիններում, Աբխազիայում, Չիլիում,  Հյուսիսային Օսեթիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Սերբիայում: Բայց դեռ վաղ է եզրակացություններ անել, որովհետեւ 5 ժամ հետո կարող է իրավիճակ փոխվել: Ամեն դեպքում, հիմա տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ: Այդ ստրատեգիայով պետք է շուրջդ ունենաս կադրեր, որոնք կկարողանան ստեղծել կառուցողական համակարգ: Բայց կես ամսվա ընթացքում հնարավոր չէ ձեւավորել այդ համակարգը` պատահականությամբ ընտրված մարդկանցով: Ո՞վ պետք է դեմ կանգնի դրան, դժվար է ասել, բայց պարզ է, որ պայմանավորված նրանով, թե ինչ կառավարություն կընտրվի, ընդդիմադիր շարժման հեղինակությունը կարող է ընկնել:

«ԱՅԴ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ»

– Այս ողջ համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի պաշտոնից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

– Եթե նույնիսկ հումանիտար կողմը դնենք մի կողմ, պետք է փաստենք, որ  քաղաքական արդյունքն այս զիջման այն էր, որ պահպանվի երկրի համակարգային կառուցվածքն ու ապահովվի հետագա զարգացումը: Բայց վախենում եմ ասել, որ համակարգի պահպանման առումով գուցե ուշ լինի, որովհետեւ նպատակն էր երկրի խաղաղությունը« ներդաշնակությունն ու տրամաբանությունը պահպանել, բայց այդ տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանը չի ուզում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА