ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.04.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ է միացել ՀՀ ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը»: Այդ ԳԱՐԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ոստիկանությանը բարոյալքելու եւ «իրենց կողմը» քաշելու հսկայական ջանքերի միակ արդյունքն էր, բայց արդյո՞ք արդյունք է: Այդ մարդը ինքն էլ խոստովանոց, որ եկել է ծառայությունից դուրս գալուց հետո, եւ խոսակցություններ են պտտվում, որ նա Գրին-քարտ է շահել, այսինքն` ընդդիմադիր հալածյալի կեցվածքը նրան շատ է պետք: Բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի ոստիկան երդմնազանց չի եղել, եւ լքելով իր պաշտոնական պարտականությունները, դասալքելով, չի միացել ցուցարարներին: Հո բոլորը Նիկոլի պես դասալիք չե՞ն:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին բաց նամակով դիմել է «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, մասնավորապես. «Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին: Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա՛հ եմ` դու այդպես չէիր վարվիԱյս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջումԻսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի՛-կոլ, վարչապե՛տ, Նի՛-կոլ, վարչապե՛տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորըՄտածիր…»: Այստեղ կարելի է զարմանալ, թե ինչու է պարոն Հակոբյանը այդքան բարձր գնահատում Փաշինյանի որակները, որ ասում է` ինքդ քեզ շատ չե՞ս զիջում: Ախր, պիտի այդպիսի  որակներ ունենա, մի բան էլ` զիջի, կամ չզիջի: Իսկ մոտ երկու օր առաջ տեսանք մի ոչ միայն զարմանալի, այլեւ զարհուրելի սյուժե: Մարտական ծառայության մեկնող ավտոշարասյունը կանգ է առել ճանապարհը փակած մի խումբ անձանց պատճառով: Պատկերացնո՞ւմ եք, այդ ՎԱՅ-ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ, ովքեր փակում են Արցախ մարտական ծառայության մեկնող զինծառայողների ճանապարհը, եւ բարեհաճում բացել միայն հրամանատարի երկար հորդորներից հետո: Դա արդեն հայրենիքի դավաճանությանը հավասար բան է, եւ մնում է ապշել, թե ինչ աստիճանի պետք է մթագնած լինեին այդ մարդկանց ուղեղները: Եվ այս օրերին ինքնահռչակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող քարոզչամիջոցները զարմանալի մեծ դոզաներով տարածում են ապատեղեկատվություն, սադրիչ լուրեր: Օրինակ, ոմն թափթփուկ լուր էր տարածում, իբր ԳՅՈՒՄՐԻՈՒՄ մարդիկ պիկետի են ենթարկում 102-րդ ռուսական բազան, եւ Ֆեյսբուքում այդ սրիկայությունը տեսնելով, գյումրեցիները չգիտեին խնդային, թե լային... Կամ թեկուզ հետեւյալ սուտը` որոշ լրատվականներ գրել են, թե  Սերժ Սարգսյան-ՀՀԿ խմբակցություն հանդիպման ժամանակ նախկին վարչապետը ՀՀԿ-ականների հետ քննարկել է նաեւ վարչապետի այլ հնարավոր թեկնածուների հարցը: Իբրեւ, բացի Կարեն Կարապետյանից, Սարգսյանը խորհուրդ է տվել մտածել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ... Անշուշտ սուտ է, եւ զարմանքով թերեւս կարելի է ասել, որ կա սուտ, ահավոր սուտ եւ զանգվածային բողոքների շուրջ պտտվող սուտ: Իհարկե, ստի ոտքերը կարճ են,  սակայն մինչեւ կողմնորոշվեն, տաքացած ցուցարարաները, միգուցե, ինչ-որ գործողություն անեն: Տգեղ է, պարոնայք...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА