ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այդ դեպքում ինչու են կոչ անողներն օգտվում սուպերմարկետներից

27.04.2018 15:29 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այդ դեպքում ինչու են կոչ անողներն օգտվում սուպերմարկետներից

Երեւանում փողոցային պայքարի մասնակիցները կոչով էին դիմել հայ սպառողներին, որպեսզի մարդիկ չօգտվեն սուպերմարկետներից, հատկապեսª «Սերեւան սիթի» եւ «ՍԱՍ» ցանցերից: Ըստ նրանց, այս ամենը կնպաստի, որպեսզի սուպերմարկետների տերերը չհարստանան, որոնք խոչընդոտել են ցույցի մասնակիցների "ազատ տեղաշարժին":

«Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ կհավերժացվի ևս մեկ պատմամշակութային ժառանգություն»

Միգուցե տեղին կլիներ, հաշվի առնելով, որ սուպերմարկետային ցանցերը`առանց բացառության, լուրջ հարված հասցրին մանրածախ առեւտրի համակարգին` շատ մանր խանութ-կրպակների հասցնելով փակման շեմին: Բայց ահա, մինչ այսպիսի կոչեր էին հնչում, համացանցում սկսեց ակտիվ շրջանառվել լուսանկար, որտեղ փողոցային պայքարի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կինը գնումներ է կատարում «ՍԱՍ» սուպերմարկետից: Լուսանկարը հրապարակող նյութի աղբյուրը գրել էր, որ արդյունքում ստացվում է հետեւյալը` սպառողներին հորդորում են գնումներ չկատարել այդ սուպերմարկետներից, բայց իրենք անձամբ այնտեղի հաճախորդներ են: 

Բայց դա էլ մի կողմ. սուպերմարկետներից հրաժարվելու ռեալ հնարավորություն այսօր կա՞: Այն, որ հատկապես վերջին տարիներին Երեւանում գրեթե ամեն քայլափոխի հանդիպում են սուպերմարկետներ, հայտնի փաստ է: Ընդ որում, դա միայն Երեւանի առանձնահատկությունը չէ. աշխարհում խանութների խոշորացման եւ գերխոշորացման գործընթացն ամենուր է: Դա, ինչ խոսք, հարվածում է փոքր խանութներն, որոնք այսօր Երեւանում նկատելիորեն քչացել են, եւ կարող է որեւէ բան գնելու համար ստիպված լինես երկար ժամանակ խանութ փնտրել: Բայց դա նաեւ իր բացատրությունն ունի. սուպերմարկետը փոքր խանութի համեմատ ավելի մատչելի գին է առաջարկում` դրանով գրավելով սպառողին: Այսինքն, կոչեր անել, թե սուպերմարկետից գնումներ մի կատարեք, միեւնույնն է, անիմաստ է. որտեղ մարդուն ձեռնտու է, այնտեղ էլ` կգնա:

Առավել եւս, որ այդ նախնական իրողությունը հանգեցրեց խանութների քանակի կրճատմանը, այսինքն, այսօր քաղաքացին կարող է ցանկության դեպքում անգամª ստիպված լինի սուպերմարկետից օգտվել: Օրինակ, «Սպառողների խորհրդատվության» կենտրոն ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ խոսքով` Երեւանում դժվար է գտնել փոքր խանութներ, որտեղից կարելի է բոլոր անհրաժեշտ գնումները կատարել, նաեւ տեսականու սահմանափակության պատճառով, եւ բազմաթիվ սպառողներ նախընտրում են սուպերմարկետից գնումներ կատարել, քանª կրպակներից: Այս դեպքում ընտրության իրավունքը սպառողինն է, եւ որեւէ մեկը նրան չի կարող ստիպել. «Ճիշտ է, սուպերմարկետների ի հայտ գալով, խնդիրների առջեւ կանգնեցին փոքր խանութները, բայց փաստ է, որ սուպերմարկետներում սպասարկումն ավելի լավ է: Նաեւ նկատենք, որ վաճառվող ապրանքը նույնն է բոլորի մոտ, տարբերությունն այն է, որ սուպերմարկետները հաճախ են այս կամ այն ապրանքը ակցիայով` իջեցված գնով վաճառում, ինչը գրավում է շատ սպառողների: Նույնիսկ վաճառող ապրանքի գինը սահմանում են շուկայականից էլ ցածր»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Չիլինգարյանը:

«Յուրա Մովսիսյանի պես հարձակվող երբևէ չենք ունեցել, նա օգուտ կտա հավաքականին». Խորեն Քալաշյան (տեսանյութ)

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե մսամթերք արտադրող ընկերություններից մեկը որոշել է մսամթերք չմատակարարել «Երեւան սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցին, Կարեն Չիլինգարյանը փաստեց, որ այդ ամենը այդքան էլ չի ազդի տնտեսության վրա. ավելի շատ կարող է վնասել տվյալ ընկերությանը:

Մեր զրուցակիցը հորդորեց սպառողներին` չօգտվել փողոցային սննդամթերքից եւ մանր կրպակներից, որտեղ հնարավոր է լինեն ժամկետանց ապրանք. «Գնումներ կատարեք այն խանութներից, որոնք ձեզ համար արդեն փորձված են եւ գիտեք թե ինչ որակի ապրանք են վաճառում»:

Այսպիսով այն, որ սուպերմարկետներն իրենց ե՛ւ բացասական, ե՛ւ դրական կողմերն ունեն, փաստ է: Այլ բան, որ աշխարհի շատ երկրներ, հաշվի առնելով սուպերմարկետների կողմից փոքր վաճառակետերին «խեղդելու» հանգամանքը, հատուկ միջոցներ են ձեռնարկում փոքրերին պաշտպանելու համար: Որպես կանոն, դա արվում է հարկային քաղաքականության միջոցով, ինչը թույլ է տալիս փոքրերինª լավ թե վատ, մրցակցել մեծերի հետ: Հենց դա է, որ Հայաստանում գործնականում չի աշխատում, փակվել եւ փակվում են փոքրերըª այլընտրանքային դարձնելով եւ գերհարստացնելով սուպերմարկետներին: Այնպես որ, կոչերով չէ, որ այս հարցը կարող է լուծվել. անհրաժեշտ է մանրածախ առեւտուրը ճիշտ կանոնակարգել, եւ եթե նման պահանջ հնչեցվեր, դա արդեն լուրջ տրամաբանություն կունենար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА