ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը

26.04.2018 19:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հանրապետության հրապարակում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը

Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Քայլ արա» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հերթական հանրահավաքը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե Հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի, որը պետք է բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ:

Նա գրառում էր կատարել, որ «քաղաքական առևտուր չի՛ լինելու։ Հեղափոխությունը շարունակվում է»:

Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացեր էր, որ հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկումները կշարունակվեն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում լայնածավալ բողոքի ակցիաներ էին ընթանում. քաղաքացիները երթերով, հավաքներով և այլ ակցիաներով դեմ էին արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարմանը, որի հրաժարականից հետո պահանջում էին ՀՀԿ-ի կապիտուլացիա և Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի վարչապետի թեկնածու դառնալը:

Ինչո՞ւ հիմա արեւմտամետներ համարվող գործիչները բողոքի ձայն չեն բարձրացնում (Տեսանյութ)

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА