ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զախարովան՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

26.04.2018 18:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զախարովան՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանը իր կողմից անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի հետ, այն չի կտրվել: Մենք ելնում ենք նրանից, որ կան ժողովուրդներ` հայ և ռուս, և այդ ժողովուրդների միջև եղբայրական, բարեկամական, պատմական կապերի ամրապնդմանը ծառայում են նաև դիվանագետները: Ակտիվ աշխատում են մեր դեսպանատունը Հայաստանում և Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Զախարովան:

«էդ տնտեսական ակտիվության ցուցանիշն մեր ինչին է պետք». Փաշինյանը՝ ձկնարդյունաբերության մասին

Նա հավելել է, որ դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես պետք է շարունակել զարգացնել բարեկամական կապերը, որոնք կան երկու երկրների միջև: Նրա գնահատմամբ՝ մինչ այս պահը Ռուսաստանն արել է իրենից կախված քայլերը հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նրա խոսքով` կարևոր են ինչպես հայ-ռուսական երկկողմ կապերը, այնպես էլ համագործակցությունը տարածաշրջանային ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում:

«Մենք կատարել և շարունակելու ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները»,- նշել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի երկխոսության միջոցով և սահմանադրական դաշտում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА