ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-ն կքննարկի վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը և կգա ընդհանուր միասնական որոշման. Շարմազանով

26.04.2018 18:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀԿ-ն կքննարկի վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը և կգա ընդհանուր միասնական որոշման. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետներում և Սահմանադրությամբ տրված ժամկետներում՝ մինչև մայիսի 1-ը, կիրականացնի քաղաքական կոնսուլտացիաներ, կքննարկի վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը և կգա ընդհանուր, միասնական որոշման, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փախնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ-ն պատրասվում է 2022-ի ԱԺ ընտրություններին. Վահրամ Բաղդասարյանն արտահերթ ընտրության կարիք չի տեսնում

«Ինչպիսի որոշման էլ որ մենք հանգենք, այդ որոշումը կլինի միասնական, հիմքում կունենա Հայաստանի Հանրապետության ներքին կայունությունն ու անվտանգությունը, պետական շահի գերակայությունը, կամ ինչպես մեր գաղափարախոս Գարեգին Նժդեհը կասեր, կուսակցությանս հետ, բայց ազգիս համար», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

 Նա նշեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են, Հանրապետական խմբակցությունը դեռևս նիստ չի գումարել։

«Բայց երեկվա նիստում մենք եկել ենք հետևյալ որոշման, որ կուսակցությունը բաց է առանց նախապայմանների ցանկացած հարցի քննարկմանը», - նշեց նա։

Շարմազանովն ասաց, թե պատրաստ են լսելու իրենց գործընկերների օրակարգը, միևնույն ժամանակ, ներկայացնելով իրենց խնդիրներն ու առաջարկությունները, ներքաղաքական իրավիճակից երկխոսությամբ դուրս գալու համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА