ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ «Ելք» խմբակցության պատգամավորը տվեց հենց Դավիթ Տոնոյանի անունը

26.04.2018 17:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ «Ելք» խմբակցության պատգամավորը տվեց հենց Դավիթ Տոնոյանի անունը

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ինքը ապագա կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է Դավիթ Տոնոյանի թեկնածությունը։

«Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել», - ասել է Տոնոյանը: 

Մարզպետների շուրջ քաղաքական ուժերը համաձայնության չեն գալիս

Հարցին, թե հնարավո՞ր է պատգամավորի այս հայտարարությունը պրովոկացիա է, Տոնոյանը պատասխանել է. «Սա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում»:

Դժվար թե սա պրովոկացիա լիներ, կամ պատահականություն, որ «Ելք» խմբակցության պատգամավորը հնչեցրել է հենց Դավիթ Տոնոյանի անունը: Ըստ էության նախարարը իր խոսքում անգամ չհերքեց, որ եթե հրավեր լինի «Ելք» խմբակցության կողմից նա կմերժի: Բացի այդ նշենք, որ պարոն Տոնոյանը եղել է պաշտպանության փոխնախարար երկար տարիներ, որը ավելի շատ հավակնություններ է ունեցել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ստրուկտուրա էր համակարգում: 

Մյուս հարցին, թե արդյոք նախարարի պաշտոնակատարն ունեցել է որևէ հանդիպում կամ քննարկումներ այս քաղաքական ուժի հետ, Տոնոյանը արձագանքել է. «Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»:

ՀԳ. Պրովոկացիա է, թե ոչ հետագայում կերեւա, սակայն չենք կարծում, որ սա պատահականություն, որ «Ելք» խմբակցության պատգամավորը հնչեցրել է հենց Դավիթ Տոնոյանի անունը: Նշենք, որ պարոն Տոնոյանը եղել է պաշտպանության փոխնախարար երկար տարիներ, ով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ստրուկտուրա էր համակարգում: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА