ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 13-ից 25-ը հայտնաբերված ճանապարհային խախտումները չեղյալ են համարվելու. Ոստիկանություն

26.04.2018 16:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 13-ից 25-ը հայտնաբերված ճանապարհային խախտումները չեղյալ են համարվելու. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները, տեղեկացնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյւորի, խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով: Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հիմքով:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու և վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության», -ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ ոստիկանության պետի որոշումը համաձայնեցված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ:

Գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երկվորյակների ճակատագրի հետքերով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА