ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գառնիկ Իսագուլյանը դաշնակների արարքը չի մեկնաբանում

26.04.2018 16:27 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գառնիկ Իսագուլյանը դաշնակների արարքը չի մեկնաբանում

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը դադարեցնում է իր անդամակցությունը կոալիցիային: 
Ի դեպ, մինչ այս հայտարարության տարածումը,  ՀՅԴ որոշ պատգամավորներ արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարին:

«Զուգադիպությունների» քանակը հուշում են վտանգավոր զարգացումների մասին


«Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ անդրադառնալով ՀՅԴ-ի պահվածքին, այն է, որ հարմար պահին խուսափեցին իրենց իշխանությունը կորցնելուց  եւ պատասխանատվություն կրելուց, փաստեց, որ որպես նախկին դաշնակ որեւէ կերպ չի կարող մեկնաբանել դաշնակների պահվածքը. «Չեմ կարող այս երեւույթին անդրադառնալ` ելնելով բացառապես էթիկայի կանոններից»,-եզրափակեց Գ. Իսագուլյանը:

Թեմայի շարունակությունը «Իրավունք» թերթի վաղվա համարում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА