ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԴՐՈՇ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ

26.04.2018 13:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉ ԴՐՈՇ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ամբողջ  ցուցարարական շարժումն այլեւս միտված է մեկ նպատակի` վարչապետ դարձնել Նիկոլ Փաշինյանին: Թե ի՞նչ ծրագրով, ի՞նչ կառավարության կազմով , ըստ էության, գաղտնիք է անգամ այդ ցուցարարների համար: Ավելին, այդ ցուցարարները հիմնականում բաղկացած են դեռահասներից, դպրոցականներից եւ Երեւանի մոտակա շրջաններից եկած անհասկանալի սոցիալական ծագում ունեցող մարդկանցից: Հետաքրքիր է, որ երեւանցիները, որոնք ակտիվ մասնակցում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ցույցերին , «Նիկոլ-վարչապետ» կարգախոսի տակ այդքան էլ ցանկություն չունեն դուրս գալ փողոց: Ավելին, երեւանցիներին խսիտ զայրացնում է քաղաքում ստեղծված անիշխանական անարխիան, որի տուժած են դառնում հենց երեւանցիները: Երեկ արդեն իսկ նկատվում էին  փողոցները փակելուն կազմակերպված դիմադրողական շարժում: Մի խումբ ինքնաբուխ կազմակերպված տղաներ բացում էին նիկոլականների կողմից փակված ճանապարհները: Ընդ որում, եթե այդպես շարունակվի, ապա կարելի է մոտակա օրերին սպասել հականիկոլականների ցույցերին` դրանից բխող շատ տխուր հետեւանքներով հանդերձ: Հարց է ծագում. ի՞նչ իրավունքով է Նիկոլը իր անձնական պաշտոնավարման համար փողոց հանել իր կողմնակիցներին, խանգարում միլիոնանոց քաղաքի առօրյան ու անդորրը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլը զբաղված է բացառապես իր սեփական կարիերայի կառուցմամբ` ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի տնտեսության: Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք հետ են տվել իրենց տոմսերը, բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գալիս էին հարգելու ապրիլի 24-ի զոհերի հիշատակը: Փակված խանութներ, արհեստանոցներ, արտադրամասեր: Բուժհաստատությունների ղեկավարները նշում են, որ բազմաթիվ մարդիկ  չեն կարողանում դիմել բուժսպասարկման համար: Խափանված է ուսումնական պրոցեսը: Երեկ մարդիկ ստիպված էին ոտքով հասնել օդանավակայան թռիչքի համար: Բազմաթիվ բիզնեսմեններ ցանկանում են իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստանից` երկրում անկայունության պատճառով: Ադրբեջանը սահմանին զորքեր է կուտակում զորքեր սահմանին եւ սպասում Հայաստանում քաղաքացիական բախումներին, որպեսզի սկսի պատերազմը, որում ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր մերձակա շրջապատը չեն զոհվելու, այլ զոհվելու են հենց մեր հայ զինվորները: Եվ այդ ամենը միայն նրա համար, որ Նիկոլի նման թերուս ու բանակից խուսափած Նիկոլը դառնա վարչապետ եւ ինչպես ինքն է ասում` ներում շնորհելով գողերին ու ավազակներին, օլիգարխներին ու թալանչիներին, վերջիններով իսկ շրջապատի իրեն: Այսքանից հետո պարզ է, որ Նիկոլը իշխանությանը ձգտելու իր անզուսպ մոլուցքի զոհասեղանին պատրաստ է դնել հայոց պետականությունը: Հետեւապես, ի՞նչ իրավունքով է նա բարձրացնում հայոց եռագույնը իր ցույցերին, դա առնվազն սրբապղծություն է: Նիկոլականները կարող են ցույցեր անել միայն Նիկոլի դիմանկարը պատկերող դրոշներով, ինչպիսին նպատակն է, այդպիսին էլ` դրոշները:

Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА