ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ». Կարեն Կարապետյան

25.04.2018 00:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ». Կարեն Կարապետյան

«Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար», - նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը եւ տեղեկացրել, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. «Մասնավորապես` հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել»:

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից

Կ. Կարապետյանն ընդգծել է, որ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում է Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА