ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կրկին խուսափեց «ցեղասպանություն» տերմինից

24.04.2018 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կրկին խուսափեց «ցեղասպանություն» տերմինից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձով: 

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1.5 մլն հայ արտաքսվել և կոտորվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք հիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձությունները և ցավում կորցված կյանքերի և տառապածների համար:

Այս պահին ցանկանում ենք հիշատակել այն մարդկանց, ովքեր ձգտել են վերջ դնել բռնությանը և նրանց, ովքեր աջակցել են փրկվածներին և համայնքներ վերակառուցել, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ դնել բռնությանը, ավելի ուշ հայերին օգնելու համար նվիրատվություններ էր կազմակերպում: Խորին հարգանքով ընդգծում ենք հայ ժողովրդի տոկունությունը, որոնցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անթիվ ներդրումներ են կատարել մեր երկրում:

Ցուցարարները` սովորույթի համաձայն կրկին փողոց են դուրս եկել

Ոգեկոչելով տառապյալների հիշատակը՝ մեր հանձնառությունն ենք հայտնում՝ վստահեցնելու, որ նման վայրագություններ այլևս չկրկնվեն: Մենք կարևորում ենք անցյալի ցավալի տարրերի ճանաչումն ու ընդունումը որպես անհրաժեշտ քայլ դեպի առավել հանդուրժող ապագա ստեղծելը:

Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին ողջ աշխարհում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածներին, և պարտավորվում ենք միասին աշխատել ավելի լավ ապագա կառուցելու համար»:

Այսպիսով, ԱՄՆ նախագահը հերթական անգամ խուսափեց «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց: Այն դեպքում, երբ դեռ Օբամայի ժամանակներից բացատրում էին, թե «ցեղասպանություն» չեն ասում, որպեսզի չվնասեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հիմա նման գործընթաց չկա, Ցյուրիխյան արձանագրությունները մեր երկիրը չեղյալ է համարել: Եվ երբ կրկին ԱՄՆ նախագահը խուսափում է «ցաղասպանություն» ասելուց, դա նշանակում է, որ խնդիրը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն է, իսկ «ցեղասպանություն» չասելը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապելը սովորական բլեֆ էր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА