ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am

24.04.2018 23:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: 

Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը: 

Ինչո՞ւ հիմա արեւմտամետներ համարվող գործիչները բողոքի ձայն չեն բարձրացնում (Տեսանյութ)

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որեւէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը: 

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորեց խոսել ՀՀԿ-ի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА