ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆուտբոլում ամենաշատ վաստակող մարզիչներն ու ֆուտբոլիստները

24.04.2018 17:00 ՍՊՈՐՏ
Ֆուտբոլում ամենաշատ վաստակող մարզիչներն ու ֆուտբոլիստները

Ֆուտբոլային աստղերից ամենաշատ եկամուտ ունեն աշխարհի լավագույնի կոչման համար պայքարողների լավագույն եռյակը. «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ընդհանուր եկամուտն (աշխատավարձ, բոնուսներ, գովազդից) այս մրցաշրջանի արդյունքում կհասնի 126 միլիոն եվրոյի, հաղորդում է France Football-ը: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 94 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 81.5 միլիոն եվրո:

Զիդան. Ռոնալդուն և մյուս ֆուտբոլիստները 150%-ով պատրաստ կլինեն եզրափակչին

Իսկ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլային մարզիչների դասակարգումը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է France Football-ը: Պորտուգալացի մասնագետի տարեկան եկամուտը 26 միլիոն եվրո է: Երկրորդ տեղում է Չինաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին՝ 23 միլիոն եվրո:

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ստանում է տարեկան 22 միլիոն եվրո, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ 21 միլիոն, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ 20 միլիոն եվրո:

Այստեղ էլ հաշվարկված են աշխատավարձերը, բոնուսները եւ գովազդից ստացվող եկամուտը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА