ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շոյգուն խոսել է Սիրիայում կոալիցիայի նպատակների մասին

24.04.2018 17:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շոյգուն խոսել է Սիրիայում կոալիցիայի նպատակների մասին

ԱՄՆ-ի և Սիրիայի գլխավորած կոալիցիայի հիմնական նպատակը ոչ թե «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ պայքարն է, այլ՝ ռազմական և տնտեսական ներկայության ամրապնդումը տարածաշրջանում, Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ТАСС-ը:

Մելանյա Թրամփը պատմել է Փարիզում առաջին տիկնանց հանդիպման մասին

«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության ուժերը: Որպես օրինակ նշեմ Իրաքը և Սիրիան: Երկար ժամանակ ԱՄՆ-ի կողմից ղեկվարվող ավելի քան 30 ռազմական առումով առաջատար պետությունների ամենահզոր կոալիցիոն խմբավորումը չկարողացավ հաղթել մարտիկներին, իսկ «ԻՊ»-ի կողմից վերահսկվող տարածքները ընդլայնվում էին», - ասել է Շոյգուն:

«Ըստ երևույթին, նպատակն այլ էր՝ խաթարել իրավիճակը տարածաշրջանում, ամրապնդել այնտեղ ռազմական և տնտեսական ներկայությունը»:

«Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ահաբեկիչները ժամանակակից զենքեր են  օգտագործում, այդ թվում նաև` հարվածային անօդաչու սարքեր»,- նշել է նախարարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА