ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն է հայտնել ցույցերի ընթացքում ոստիկանության պրոֆեսիոնալիզմի համար

24.04.2018 15:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն է հայտնել ցույցերի ընթացքում ոստիկանության պրոֆեսիոնալիզմի համար

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:

Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА