ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Կարեն Կարապետյանի՞ն

24.04.2018 15:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
ԱՄՆ-ն ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Կարեն Կարապետյանի՞ն

Արդեն իսկ կուլուարային քննարկումներում հասցրել է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը: Հիշեցնենք, դեսպանը նախ գովեստի խոսքեր շռայլելով վերջին օրերին իրավապահների գործողությունների, ցուցարարների, ապա նաեւ՝ նախկին վարչապետ Սարգսյանի մասի հասցեին, անդրադարձավ նաեւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ ընդգծելով, թե ամերիկյան կողմը պատրաստ է աշխատել նրա հետ: Կուլուարային քննարկումներում սա համարվում է ազդակ՝ կապված նրա հետ, թե ով կարող է լինել ՀՀ նոր վարչապետը: Կան կարծիքներ, թե դեսպան Մելսը կփորձի հասնել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակմանը, եւ որ այդ հայտարարությունը վերաբերում է մինչ այդ Կ.Կարապետյանի հետ աշխատելուն: բայց նաեւ թույլ չէ հակառակ կարծիքը, թե ի·նչ իմաստ ուներ վարչապետի պաշտոնակատարի հետ աշխատել-չաշխատելու մասին խոսելը,. եթե ընդամենը մեկ-երկու շաբաթից վարչապետ է նշանակվելու: Այսինքն, Մելսի հայտարարությունը մեսիջ էր՝ որպես ապագա վարչապետի՝ Կ.Կարապետյանի հետ աշխատելու պատրաստակամության մասին: Այս տեսակետի կողմնակիցները նաեւ նման հիմնավորումներ են բերում. միգուցեեւ ժողովրդական շարժման ֆոնին Փաշինյանին հաջողվեց հասնել Ս.Սարգսյանի հրաժարականին, սակայն մեծ հարց է, թե նրան կհաջողվի՞· նույնքան մեծ մասսա հավաքել, եթե հանկարծ ԱԺ-ի մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն, միգուցե նաեւ՝ ԲՀԿ-ի միավորմամբ, վարչապետի պաշտոնին առաջադրի հենց Կ.Կարապետյանին եւ ընտրի: Ի վերջո, Փաշինյանն էլ է քաջ գիտակցում, որ շարժման մասնակիցների մի զգալի մասն այնտեղ էին ոչ թե իր անձին կողմ լինելով, այլ Ս.Սարգսյանին՝ դեմ: Ընդ որում, հավաքների մասնակիցներից շատերն են անթաքույց համակրանքով արտահայտվում Կ.Կարապետյանի մասին: Եվ Կ.Կարապետյանի ընտրվելու դեպքում, եթե չհաջողվի նույնքան զանգվածային հավաքներ կազմակերպել, դա մեծ հարված կհասցնի Փաշինյանի բոլոր ռեյտինգային ձեռքբերումներին:

Պետք չէ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների բարելավում

Վերջապես, կա նաեւ ՌԴ-ի գործոնը: Մոսկվան, թեեւ ներկայումս չեզոք է արտահայտվում Ս.Սարգսյանի հրաժարականին, սակայն մեծ հարց է, թե այդ չեզոքությունը կպահպանի, եթե վարչապետ դառնա Փաշինյանը: Ի վերջո, ԱԺ ընտրություններում նրա առաջնորդած «Ելք»-ի նախընտրական առաջնային դրույթներից էր ԵՏՄ-ից դուրս գալը, եւ այդ հանգամանքը հազիվ թե Մոսկվան աչքաթող անի: հաշվի առնելով նաեւ, որ նման հեռանկարների պարագայում ռուսական կողմը Հայաստանի նկատմամբ ճնշումների լծակների պակաս չունի:

Իսկ ահա Կ.Կարապետյանի վարչապետությունը, ըստ նշված կարծիքների, կարող է դառնալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի համար կոմպրոմիսային լուծում, միգուցե նաեւ՝ փոխվարչապետի պաշտոնում նրան Փաշինյանով փոխարինելու պայմանով:

Ք.Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА