ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լավ էլի, ախպոր պես...» Ճոյտը` սպանության մեջ կասկածվող իր կողմնակիցներին ուղղված մեղադրանքների մասին

24.04.2018 17:19 ՔՐԵԱԿԱՆ ՍՊՈՐՏ
«Լավ էլի, ախպոր պես...» Ճոյտը` սպանության մեջ կասկածվող իր կողմնակիցներին ուղղված մեղադրանքների մասին

Հայտնի է, որ Էջմիածնում երեկ սպանվել է Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:  Որի մահվան մեջ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կասկածում է.«ճոյտական տղաների»: ԵԿՄ խոսնակ Վարդան Վարդանյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Նվեր Հովհաննիսյանի վրա հարձակվել են նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմնակիցները։ 

Վերոհիշյալի հետ կապած iravunk.com-ը փորձեց պարզաբանում ստանալ անձամբ Հակոբ Հակոնյանից, ում հեռախոսը տեւական ժամանակ անջատված լինելուց հետո մի պահ միացված հայտնաբերեցինք, բայց փաստորեն, նախկին պատգամավորի հետ մեզ զրուցել այդպես էլ չստացվեց: Վերջինս լսելով, որ լրագրող է, դեռ հարցն էլ չլսած իրեն վայել խոսելաձեւով նկատեց.

- Լավ էլի, ախպոր պես...

Որից հետո, կրկին անջատեց հեռախոսը:

Հիշեցենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից  հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած  վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ:  Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ  արձանագրվել է  սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ: Քրեական գործով Ն.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА