ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր վարչապետի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը. քաղաքագետ

24.04.2018 14:26 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր վարչապետի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը. քաղաքագետ

ՀՀ–ն կշարունակի համագործակցությունը ՌԴ–ի հետ, որպես գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ երկրի ներսում ցանկացած քաղաքական ռեժիմի պայմաններում ։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Արմեն Գասպարյանը` մեկնաբանելով ՀՀ–ում ստեղծված իրավիճակը։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ

Նա նշել է, որ ՀՀ–ն հանդիսանում է ՌԴ–ի ռազմավարական գործընկերը քաղաքականության, տնտեսության, ռազմական ոլորտներում։

Ըստ նրա, արդեն նախկին վարչապետ Սարգսյանն ու ընդդիմությունը նույն դիրքորոշումն ունեն ՌԴ–ի հարցում։ Նոր վարչապետի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը, համոզմունք է հայտնել նա. ՀՀ–ն չի ձգելու այդ հարցում։

«Կարապետյանն այն թեկնածուն է, որն ընդունելի է բոլորի համար։ Ես կարծում եմ, որ իրավիճակն այլևս չեն ապակայունացնելու` ՀՀ–ում այսպես կոչված «թավշյա» հեղափոխության ֆոնին Ադրբեջանը զորքեր է կուտակում Ղարաբաղի սահմանների մոտ, իսկ դա արդեն արտաքին էսկալացիայի վտանգ է բերելու իր հետ»,–հավելել է Արմեն Գասպարյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА