ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի լուր աշխարհի ուզում եմ ասել, որ կանխեն ազգերի ցեղասպանությունը». հույն աղջկա կոչը Ծիծեռնակաբերդում

24.04.2018 13:57 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ի լուր աշխարհի ուզում եմ ասել, որ կանխեն ազգերի ցեղասպանությունը». հույն աղջկա կոչը Ծիծեռնակաբերդում

Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհը մարդաշատ է, արդեն հարյուրավոր մարդիկ են այցելել հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաների հիշատակին: Արցախից ու  սփյուռքից հայ քաղաքական ու հասարակական գործիչներ, ուսանողներ, դպրոցականներ իրենց պարտքն են համարել գալ Հայաստան եւ բարձրանալ Ծիծեռնակաբերդ:
Այսօր հայերի կողքին  Ծիծեռնակաբերդ էին այցելել նաեւ Հունաստանի, Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնք հայկական արմատներ չունեն, սակայն իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին եւ պայքարում, որպեսզի այլեւս ցեղասպանություններ չլինեն: Վիկտորիա Չերուսը արդեն երրորդ տարին է , ինչ այցելում է Ծիծեռնակաբերդ: Պատմում է, որ Հունաստանում ուսումնասիրել է բազմաթիվ ազգերի պատմությունն ու մշակույթը, այդ թվում` հայ ժողովրդի: Ասում է, Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելիս իրեն շատ է հուզել հայերի նկատմամբ իրականացրած թուրքական քաղաքակնությունը, որի հետեւանքով հայ ազգի առաջընթացը մեկ դարով նախանջել է: Որոշել է, անպայամնա գալ Հայաստան եւ մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի հետ . «Սիրում եմ հայկական մշակույթը, արդեն երեք տարի է այցելում եմ նաեւ Վերնիսաժ, սիրում են այնտեղի գորգերը, որոնց յուրաքանչյուր երագ  կարծես թե առանձին պատմություն ունենա: Գալով Ծիծեռնակաբերդ, ես ի լուր աշխարհի ուզում եմ ասել, որ կանխեն ազգերի ցեղասպանությունը, կանխեն ազգերի ոչնչացումը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց 27-ամյա Վիկտորիան եւ ընդգծեց, որ հաջորդ տարի իր հետ Հայաստան կբերի նաեւ ազգությամբ հույն հորը եւ անգլիական ծագում ունեցող մորը:  Ըստ մեր զրուցակցի, եւս երկու օր կմնա Երեւանում եւ կմեկնի Հունաստան եւ տպավորություններով կկիսվի ընկերների ու հարազատների հետ.«Սիրում եմ հայ ժողովրդին ու Հայաստանը, հուսամ` մի օր Թուրքիան կընդունի իրականությունը»:

«Սարսափելի ողբերգությունն ավելի է մերձեցրել քրիստոնեական երկու ժողովուրդներին»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА