ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ

24.04.2018 13:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ

Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ ցույց է տալիս, որ հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ: Հենց այդ պատճառով նա պահանջեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա նաեւ Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից, ինչի դեպքում Կ. Կարապետյանը, որպես ՀՀԿ 1-ին փոխնախագահ, կստանձնի ՀՀԿ-ի ղեկավարությունը: Եթե Նիկոլին չհետաքրքրեր ՀՀԿ-ն Ազգային Ժողովում ունեցած իր ձայների մեծամասնությամբ, ապա տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլի համար լիովին միեւնույն կլիներ, թե Սերժ Սարգսյանը մնալու է ՀՀԿ նախագահ, թե ոչ: Աjդ հարցը Նիկոլին կարող է հուզել միայն այն դեպքում, եթե նա պատրաստվում է համագործակցել Կ. Կարապետյանի հետ: Այսինքն, Նիկոլը հույս ունի, որ Կարեն Կարապետյանի հետ կարող է ստեղծել դաշինք եւ ձեւավորել կոալիցիոն կառավարություն:

ԲՀԿ-ի հիմքերը կսասանվե՞ն

Բացի այդ նա երեկ ամբողջ օրը փորձում էր երդումներ տալ, թե վենդետա, կամ կուլակաթափություն չի լինի: jՆիկոլը, ժողովրդի լեզվով ասած, «լզում է իր թքածը»` օլիգարխների ուղղությամբ: Տարիներ շարունակ տարբեր ամբիոններից գորգոռացող Նիկոլը, թե օլիգարխները թալանում են ժողովրդին, ըստ էության թալանն ու գողոնը պետք է մնա օլիգարխներին: Այսինքն, այդ հարցում ոչինչ չի փոխվի, բացի նրանից, որ Նիկոլը հույս ունի, որ օլիգարխները իրենց փրկության դիմաց նալոգ կտան Նիկոլին: Իսկ խորհրդարանում եղած օլիգարխները կքվեարկենք նրա օգտին:

Փաշինյանը  Կարեն Կարապետյանի հետ կապում է եւս մեկ հույս, որ վերջինս կբարելավի Նիկոլի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Երեկ ամբողջ հանրահավաքի ընթացքում Նիկոլը կաշվից դուրս էր գալիս, որպեսզի հավաստիացնի ռուսներին, որ ինքը այլեւս առաջվա Նիկոլը չի եւ այլեւս հակառուսական որեւէ քայլ չի կատարելու: Այսինքն, այն, որ Նիկոլը իր քաղաքական ողջ գործունեության ընթացքում դրսեւորել է ծայրահեղ հակառուսական կեցվածք, այսօր նրա համար դարձել է ծանր բեռ եւ ինքն արդեն իսկ վախենում է այդ բեռից, որի տակից դուրս գալը օդ ու ջրի պես անհրաժեշտ է Նիկոլին: Ահա այս հարցում էլ նա իր փրկիչն է տեսնում  Կարեն Կարապետյանին: 

Իսկ  Կարեն Կարապետյանը արդեն իսկ մեկ անգամ փրկեց Նիկոլին` բանտարկությունից եւ ի դեպ այդ քայլով դարձավ Նիկոլի հետեւից գնացող ցուցարարների աչքում հերոս: Ոմանք, նույնիսկ, ժողովրդական բանահյուսության կարգով տարածում են, որ հենց  Կարեն Կարապետյանն է համոզել Սերժ Սարգսյանին տալ հրաժարական: Իհարկե այսքանից հետո Կարապետյանի դիրքերը էլ ավելի են հզորանում եւ դա չի կարող չհասկանալ Նիկոլը: Այլ հարց է, թե ինչքանով կարդարանա Նիկոլի հույսերը եւ արդյոք  Կարեն Կարապետյանը կարձագանքի Նիկոլի առաջարկություններին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА