ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2-րդ տիպի դիաբետով մարդկանց խորհուրդ է տրվում վաղ առավոտյան նախաճաշել. գիտնականներ

24.04.2018 12:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
2-րդ տիպի դիաբետով մարդկանց խորհուրդ է տրվում վաղ առավոտյան նախաճաշել. գիտնականներ

2-րդ տիպի դիաբետով մարդկանց խորհուրդ է տրվում նախաճաշել վաղ առավոտյան: University of Illinois-ի (Չիկագո) վերջերս կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ նախաճաշելուն ընտելացած հիվանդները տարբերվել են մարմնի զանգվաի ավելի բարձր համաթվով:

Գիտնականները գաղտնազերծել են ամենատարածված սարսափ երազների նշանակությունը

Վաղուց է հայտնի, որ կանոնավոր նախաճաշերը մարդու օրգանիզմի վրա բարերար են ազդում: Սակայն որոշ մարդկանց համար նախաճաշը առանձնահատուկ կարեւոր է: Գիտնականների խոսքով՝ դիաբետիկները պետք է նախաճաշեն հենց վաղ առավոտյան, քանի որ ուշ նախաճաշը նրանց ճարպակալմամբ է սպառնում:

Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տիպի դիաբետով 210 մեծահասակ: Մասնագետները պարզել են, որ կամավորներից 113-ը նախընտրել է նախաճաշել 7:00-ից մինչեւ 8:30-ի միջակայքում: Մնացյալ մասնակիցները սնունդի չափաբաժինը ընդունել են 7:30-ից մինչեւ 9:00-ի միջակայքում: Ուշ նախաճաշել նախընտրողների մարմնի զանգվածի համաթիվը ավելի բարձր էր նրանց համեմատությամբ, ովքեր վաղ առավոտյան էին նախաճաշում:

Հետազոտողների կարծիքով՝ տարբերությունները կարող են կապված լինել մարդու օրգանիզմի կենսաբանական ժամացույցի հետ: Սնունդի ուշ ընդունումը խափանում է ժամացույցի աշխատանքը եւ ճարպակալում առաջացնում: Գիտնականները նշել են, որ վաղ նախաճաշի շնորհիվ դիաբետիկները նաեւ վաղ են ճաշել ու ընթրել: Հավանաբար, սա եւս նրանց օգնել է մարմնի զանգվածի համաթիվը նորմայի մեջ պահելուն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА