ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է. Լեւոն Ալթունյան

24.04.2018 12:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է. Լեւոն Ալթունյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեցին՝ իր համար սպասելի՞ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։

​​​​​​​Ի՞նչ եղավ «Գարդասիլի» 30 հազար խմբաքանակը. 2019-ին էլի են գնելու (Բացահայտում)

«Ճիշտն ասած՝ ես շատ փորձառու մարդ չեմ քաղաքականության մեջ, բայց ինչ-որ ստացվեց՝ շատ գեղեցիկ ստացվեց»,- ի պատասխան՝ ասաց նա։

Հարցին՝ իր ճակատագիրն ինչպե՞ս է պատկերացնում, քանի որ կարող է չլինել նոր կառավարության կազմում, նա պատասխանեց՝ ինչպես նախորդ 59 տարիներին.

«Այսինքն՝ երջանիկ երևանցի։ Հազար ու մի բան կարող եմ անել․ ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երևի թե մի օգտակար բան հնարեմ»։

Թե ո՞րն է իր կարծիքով այն պատճառը, որի համար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ հարցին, Ալթունյանը պատասխանեց. «Իրավիճակը փոխվում է, և փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է։ Մարդն իր հղումի մեջ ժողովրդին կոնկրետ ասաց՝ որպեսզի ամեն ինչ անցնի անարյուն, համերաշխ և տրամաբանական ուղիով»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պայքարին, նա ասաց, որ շատ շուտ է գնահատականներ տալ. «Բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА