ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան

24.04.2018 11:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Դուք հաստատ կլսեք մեր ասածները, պարոն աներձագ...»

«Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը և ստիպեց մեզ բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում: 

Մենք, սակայն, մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք և մեր մեջ ուժ գտանք վերածնվելու, անկախ պետություն ստեղծելու և ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը:

Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում: Երեկ ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել այս օրը: Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, և այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված: Սա մեր պարտք է նաև անմեղ նահատակների առջև:

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն, և ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից», - ասված է Կարեն Կարապետյանի ուղերձում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА