ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի քայլը ազգանվեր ու շատ խոհեմ քայլ էր․ Վարդան Արամյան

24.04.2018 11:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերժ Սարգսյանի քայլը ազգանվեր ու շատ խոհեմ քայլ էր․ Վարդան Արամյան

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ գնահատելով երեկվա իրադարձությունները, ասաց, որ ամենակարեւորն էր, որ խուսափոցինք ավելորդ լարվածությունից։ Նրա խոսքով՝ մեր երկրին խաղաղություն է պետք, քանի որ մենք տարբեր հարթակներում ունենք անելիքներ։

ԸՕ քվեարկությունն իրականում տապալել է «Ծառուկյան» դաշինքը

Մեր հարցին, արդյոք երեկվա տեղի ունեցածը հեղափոխություն էր, Վարդան Արամյանն այսպես պատասխանեց․

“Պետք է գնահատել նաեւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի քայլը, քանի որ նա ազգանվեր ու շատ խոհեմ քայլ արեց եւ մենք խուսափոցինք ավելորդ բախումներից”։

Վարդան Արամյանը նշեց, որ իրահրկե նկատելի էր, որ դժգոհություններ կան երկրում։ “Եվ քանի որ ցանկացած լարված իրավիճակ ազդում է երկրի տնտեսության վրա, ուստի որքան շուտ այս ամենը կարգավորվի, այնքան ավելի կառուցողական քայլերով առաջ կգնանք”։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի հետ Ռադիոլուրը զրուցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА