ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ն իշխանությանն ու «Իմ քայլին» կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

22.04.2018 20:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԲՀԿ-ն իշխանությանն ու «Իմ քայլին» կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

ԲՀԿ քաղաքական խորհուրդը նոր հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։

Ինչո՞ւ հիմա արեւմտամետներ համարվող գործիչները բողոքի ձայն չեն բարձրացնում (Տեսանյութ)

Մեր երկիրը այսօր կանգնած է պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջեւ, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի եւ Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաեւ բողոքի ակցիայի առաջնորդների եւ մասնակիցների՝ իրավական տեսակետից խոցելի հիմնավորմամբ ձերբակալությունները։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին՝ դրանով իսկ փորձելով խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից եւ հետեւանքներից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ու բացառապես քաղաքական ճանապարհով։ Մենք անթույլատրելի ենք համարում ինչպես ուժային մեթոդները, այնպես էլ՝ վերջնագրերը, որոնք ստեղծված իրավիճակը դարձնում են փակուղային։ «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ, իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնության։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ օրակարգային հարց, եւ դա ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու եւ որեւէ բախում բացառելու հարցն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր քաղաքական եւ հանրային գործիքակազմի միջոցով նպաստել այդ գործընթացի կայացմանը։ 
Հայաստանի Հանրապետության պետականությունը թանկ է որեւէ քաղաքական նպատակից եւ շահից։ Հայաստանի Հանրապետության պետականությունը բացարձակ ու անբեկանելի արժեք է, որը պահպանելու սրբազան պարտք ունենք բոլորս»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА