ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել»

22.04.2018 19:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել»

«Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ: Ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից», - ասված է  վերջին իրադարձությունների վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասի ուղերձում:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է բոլոր դեպքերում հետաձգվեն

Ուղերձում նաեւ կոչ է արվում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսեւորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները եւ զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից. «Անթույլատրելի եւ աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք: Այսօր երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունը, ցավոք, ընդհատվեց: Մենք հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել: Ակնկալում ենք, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետեւողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին եւ փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը: Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Հարուցյալ Տերը խաղաղ, անսասան եւ անվրդով պահի Հայրենի մեր երկիրը եւ զորացնի բարեպաշտ մեր ժողովրդի համերաշխության, հանդուրժողականության եւ ազգային միաբանության ոգին, Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դարձնելու աղոթքի եւ հաշտության օր»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА