ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տիտանիկում» մատուցված առաջին ճաշի մենյուն վաճառվել է 140 000 դոլարով

22.04.2018 19:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Տիտանիկում» մատուցված առաջին ճաշի մենյուն վաճառվել է 140 000 դոլարով

1912 թվականին խորտակված բրիտանական «Տիտանիկ» տրանսատլանտյան շոգենավում մատուցված առաջին ճաշի մենյուն վաճառվել է 140 000 ԱՄՆ դոլարով, այն գնել է բրիտանացի մեծահարուստ՝ իր հավաքածուի համար։ Գնորդի անունը չի բարձրաձայնվում։

Վիրահատությունից հետո ԱՄՆ առաջին տիկինն իրեն արդեն լավ է զգում. Թրամփ

Ինչպես փոխանցում է BBC News-ը, մենյուի քարտն իր մոտ էր պահել նավի երկրորդ սպա Չարլզ Լայտոլլերը։ Մինչ բաց ծով դուրս գալը՝ 1912 թվականի ապրիլի 10-ին, նա այն փոխանցել էր իր կնոջը։ Սպային «Տիտանիկի» խորտակման ժամանակ հաջողվել էր փրկվել, նա մահացել է միայն 1952 թվականին։

Հայտնի է, որ «Տիտանիկում» մատուցված ճաշի մենյուի մեջ մտել է տավարի կամ հավի բուլյոն, տապակած հավ, գառի միս կամ սպանախով խոզապուխտ որպես հիմնական ուտեստ, ծաղկակաղամբ կամ խաշած կարտոֆիլ որպես խավարտ, պուդինգ, թագավորական տանձեր, քաղցրավենիք և սուրճ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА