ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրաքը հայտարարել է Սիրիայի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում շուրջ 40 ԻՊ-ականի վերացնելու մասին

22.04.2018 20:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքը հայտարարել է Սիրիայի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում շուրջ 40 ԻՊ-ականի վերացնելու մասին

Իրաքի ռազմաօդային ուժերն ապրիլի 19-ին Սիրիայում իրականացված ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 36 գրոհայինի են վերացրել, այդ թվում և վեց հրամանատարի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է իրաքյան Զինուժի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը: 

Հինգշաբթի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի գրասենյակից հայտնել էին, որ իրաքյան ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայի տարածքում՝ ընդգծելով, որ գրոհայինների դիրքերը տեղակայված են եղել սահմանամերձ շրջաններում և սպառնալիք են հանդիսացել Իրաքի անվտանգությանը: 

«Այդ հարվածների հետևանքով 36 ահաբեկիչ է սպանվել, որոնց թվում նաև պարագլուխներ են եղել»,-ասվում է իրաքցի պաշտոնյայի հաղորդագրության մեջ: ԻՊ-ի սպանված հրամանատարների թվում վեց անուն է նշված:

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

  
Ռասուլն ընդգծել է, որ հարվածները հասցվում են գրոհայինների գտնվելու վայրի մասին իրաքյան հատուկ ծառայությունների հաղորդած ճշգրիտ տվյալների հիման վրա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА