ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տուժածների մի մասը դուրս է գրվել. ԱՆ

22.04.2018 17:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Տուժածների մի մասը դուրս է գրվել. ԱՆ

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ցուցարարները` սովորույթի համաձայն կրկին փողոց են դուրս եկել

Ապրիլի 22-ին, ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, Երեւանի հիվանդանոցներում բուժում է ստանում 9 տուժած, որից 7–ն ընդունվել է այսօր։ Մեկը ապրիլի 16-ից բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում` նաեւ վնասվածքի հետ չառնչվող հիվանդության պատճառով։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող 2 տուժածից մեկն առաջիկա ժամերին դուրս կգրվի։ «Էրեբունի» բժշկական կենտրոններում այս պահին բժիշկների հսկողության ներքո է 6 տուժած:
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ եւ ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА