ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել». ՀՅԴ-ն կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը

22.04.2018 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել». ՀՅԴ-ն կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու,  երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային եւ կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար:

ՀՀԿ–ն սաբոտաժ չի անում. Արտակ Զաքարյան

Ցավոք, սկսված գործընթացը, բեւեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել եւ շտկել կացությունը:

Այս առումով կարեւոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության եւ պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից եւ բանական ու իրատեսական լուծումներ փնտրել:
Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել:

Իր  սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետեւողական ջանքերը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА