ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջազգային մամուլն արձագանքում է երեւանյան այսօրվա զարգացումներին

22.04.2018 17:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային մամուլն արձագանքում է երեւանյան այսօրվա զարգացումներին

Գերմանական DW-ն շարունակում է օրվա քրոնիկոնի մատուցմամբ, օնլայն ռեժիմով լուսաբանել Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այսօրվա հրապարակումներում հիմնականում ներկայացված են առավոտյան Սարգսյան-Փաշինյան հանդիպումը, ապա արդեն ոստիկանական գործողությունները Երեւանի եւ Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում, ինչպես նաեւ ձերբակալություններն ու բերման ենթարկման ակտերը: Հրապարակումներում կա անդրադարձ նաեւ հայաստանյան քաղաքագետների եւ արվեստի գործիչների` տեղի ունեցած եւ ընթացող իրադարձությունների մեկնաբանություններին: Գերմանական պարբերականը հատուկ անդրադարձել է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանների` արդեն նշված իրադարձությունների մասով արված հայտարարությանը:

Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

AFP լրատվական գործակալությունը միանգամից երկու հրապարակմամբ է անդրադարձել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ այսօր տեղի ունեցած եւ ընթացող իրադարձություններին: Առաջին հրապարակմամբ ներկայացվում է Սարգսյան-Փաշինյան հանդիպումը բավական մանրամասնորեն` մեջբերելով նաեւ կողմերից յուրաքանչյուրի հայտարարությունը, իսկ երկրորդով արդեն ֆրանսիական առաջատար լրատվական գործակալությունը փաստում է, որ Հայաստանում ուժգնացել են քաղաքական ցնցումները այն բանից հետո, երբ վարչապետ Սարգսյանի եւ ցուցարարների առաջնորդ Փաշինյանի միջեւ երկխոսությունը չի կայացել եւ գործի են անցել ոստիկանական հատուկ ստորաբաժանումները, որի հետեւանքով նախ բերման են ենթարկվել, ապա ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը եւ շարժման մյուս առաջնորդները: AFP-ի հրապարակման մեջ կա հիշատակություն նաեւ Սերժ Սարգսյանի կողմից մարտի մեկի հայտնի դեպքերի հիշատակությանը, ՀՀ սահմանադրական փոփոխություններին, դրանով վարչապետի լիազորությունների ընդլայնմանը եւ շարժման նախապատմությանը առնչվող մյուս դրվագներին:

Վրացական Gruzia online-ը երեւանյան այսօրվա իրադարձություններին նվիրված իր հրապարակումներում շատ ավելի կտրուկ է անդրադարձել: Վրացական պարբերականը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանը ընդհատել է իր եւ ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները եւ սպառնացել կրկնել մարտի մեկի դեպքերը ցուցարարների հանդեպ, երբ խաղաղ ցուցարարների վրա կանոնավոր բանակի ստորաբաժանումներն են հանվել` ճնշելու համար մարդկանց բողոքի արտահայտման իրավունքի իրացման ակցիաները: Վրացական պարբերականը նաեւ անդրադարձել է Փաշինյանի եւ մյուսների ձերբակալմանը, Երեւանի եւ Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում ոստիկանության ուժի կիրառման գործողություններին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА