ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շիշը Նիկոլի գլխին խփող Հեղինե Բիշարյանը մտափոխվե՞լ է

22.04.2018 16:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Շիշը Նիկոլի գլխին խփող Հեղինե Բիշարյանը մտափոխվե՞լ է

ԱԺ նախորդ գումարման խորհրդարանական ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ Ազգային ժողովի պատմության մեջ մնաց, որպես առաջին պատգամավոր կինը, որը սպառնում էր մեկ այլ պատգամավորի: Հիշեցնենք, որ նա պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իրենց քննադատող ելույթի ժամանակ գոռում էր. «Համբա՛լ, շիշը կտամ գլխիդ»: Բայց, արի ու տես, որ այսօր Հ. Բիշարյանը մտափոխվել է: Նախկին պատգամավորը, որը ժամանակին փաշինյանական սադրանքներին չդիմանալով՝ խորհրդարանական դահլիճում դուրս եկավ ադեկվատության սահմաններից, հիմա անթույլատրելի է համարում Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին հավաքի վայրից նման ձեւով հեռացնելն ու մեկուսացնելը։ 

«Մի՞թե Նիկոլի շրջապատում մեկը չկա, որ հուշի՝ սրանք ով են»

«Ակնհայտ է, որ օրեր շարունակ ընթացող ցույցերը խաղաղ են եւ արտահայտում են ժողովրդի մեծ մասի բողոքն ու կարծիքը։ Որպես նախկին պատգամավոր, կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել պատգամավորներին եւ խնդիրը տեղափոխել լայնաֆորմատ բանակցային դաշտ», - նշել է Հեղինե Բիշարյանը՝ մոռանալով ոչ վաղ անցյալը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА