o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.04.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ОПЕРАЦИЯ Ы (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՈՍՏԻԿԱՆԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԱԾ-ից հայտնում են` Նիկոլը ոստիկաններին տեղեկատվությունը փոխանցել է գրավոր, чтобы никто не догадался.

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

Я ШОКОЛАДНЫЙ ЗАЯЦ,
Я ЛАСКОВЫЙ МЕРЗАВЕЦ

Սորոսի քաղաքական լաբորատորիայից հայտնում են, որ իրենց կողմից Նիկոլ Փաշինյանն օգտագործվում  է որպես անհնազանդությունների եւ հեղափոխության փորձարարական ճագար:

 

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՓՈՐՁ (ՀԱԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Զոյա Թադեւոսյանի` նա Նիկոլի շարժմանը միացել է որպես քաղաքացի, իսկ որպես գեղացի` ՀԱԿ-ի հետ է:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԽԱՂԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Խելոք Նիկոլը յոթը հովանավորի փող ա ուտում:

 

 

 

ՋՐԲԱԺԱՆ

Ըստ տնտեսագետների` «Ծառուկյան» դաշինքի` ՍերԺ Սարգսյանին բարգավաճած անդամները կողմ են քվեարկել, իսկ բարգավաճողները` դեմ:

 

ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ

– Նայում եմ շուրջս` ժանգոտ փշալար…

 

ՇՈՒՆ-ՇԱՆԳՅԱԼԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ` «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ՍՈՎԱԾ ԳԱՅԼ, ՔԱՆ ԼԻՆԵԼ ԿՈՒՇՏ ՇՈՒՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կինոլոգների` ուսումնասիրելով Սասուն Միքայելյանի քաղաքական կերպարը, պարզել են, որ նա մի վախտ` դեպուտատ ու Հրազդանի քաղաքապետ աշխատած ժամանակ լավ էլ կուշտ ա եղել, այնպես որ, նա ոչ շուն է, ոչ գայլ, այլ շնագայլ…

 

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ (ՍՈՐՈՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ համաշխարհային սակրավորների ասոցացիայի` Սորոսը որոշել է աքսիոման ըստ որի` մեկ ռումբի վրա մեկ անգամ են պայթում, Հայաստանում հերքել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА