o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԹՐԱՄՓԸ ԽՈՒՍԱՓԵՑ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ

20.04.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԹՐԱՄՓԸ ԽՈՒՍԱՓԵՑ  ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ

Բրիտանիայում ռուս նախկին կրկնակի գործակալ Սկրիպալի ու նրա դստերը թունավորելու եւ Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի թեմայի շուրջ առաջացած ծայրահեղ սուր իրավիճակը վերջին օրերին մի փոքր մեղմվել է: Ճիշտ է, Թրամփը դեռ փորձում է պահել ռազմական տոնայնությունը, սակայն այս օրերին Սպիտակ տան քայլերում տարօրինակությունների պակաս չկա:

Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)

 

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԶԼՄ-ՆԵՐՈՎ ԵՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ

Ամենատարօրինակը, թերեւս, ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների պատմությունն էր: Հիշեցնենք, հազիվ էր ավարտվել Սիրիայի հրթիռակոծությունը՝ անցած կիրակի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին պաշտոնապես հայտարարեց, թե՝ Սիրիային աջակցելու համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն: Ըստ նրա, արդեն անցած երկուշաբթի պետք է այն հաստատվեր, սակայն երկուշաբթին անցավ, եւ ոչ մի պատժամիջոց էլ չեղավ: Փոխարենը, հնչեց Թրամփի տնտեսական գծով գլխավոր խորհրդական Լարի Կուդլոուի հրապարակային հայտարարությունը, թե Նիկի Հեյլին ինչ-որ բան է շփոթել, թե նա. «Առաջ է անցել իրադարձություններից»: Թվում էր, թե սրանով պատմությունը կվերջանա, բայց ահա Հեյլին, կրկին հրապարակայնորեն արձագանքեց, թե՝ «Ամենայն հարգանքով ես չեմ շփոթվում»: Զավեշտի է նման, բայց հրապարակայնորեն արձագանքեց նաեւ Սպիտակ տունը, թե Հեյլին ճիշտ է, պատժամիջոցների ծրագրեր եղել են, որոնք սակայն փոխվել են ու պարզապես մոռացել են իրենց ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացնել: Այս պատմության վերջակետն էլ կարելի է համարել Թրամփի նախօրեին արված հայտարարությունը, ըստ որի, դեռ պատժամիջոցների մասին չեն մտածում. «Մենք պատժամիջոցները կսահմանենք, հենց նրանք դրան իսկապես արժանի լինեն»:

Այնուամենայնիվ, նոր պատժամիջոցներ սահմանել-չսահմանելու այս պատմությունը Թրամփի վերջնական մեկնաբանությունից հետո անգամ մի շարք ուշագրավ հարցեր է բարձրացնում: Նախ, այս ինչո՞ւ են ամերիկյան կառավարման համակարգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները պետական քաղաքականության նման առանցքային հարցի շուրջ, հերիք չէ՝ իրար հերքում են, այլ նաեւ դա անում են լրատվամիջոցների միջոցով: Եթե անգամ ընդունենք այն վարկածը, որ կիրակի օրը պատժամիջոցների հարցը որոշված էր, Հեյլիին հանձնարարել էին այդ մասին հայտարարություն անել, բայց ինչ որ բան էր փոխվել, պատժամիջոցներն օրակարգից հանվել էին, սակայն մոռացել էին Հեյլիին տեղեկացնել, եւ նա իր հայտարարությունն արեց, ապա էլի անհասկանալի է մնում, թե ինչու վեճը տեղափոխվեց հրապարակային դաշտ: Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ նույն Կուդլոուն զանգահարեր Հեյլիին եւ տեղեկացներ, որ թյուրիմացություն է եղել, Հեյլին էլ մի ձեւ կգտներ իր հայտարարությունը չեղյալ համարելու համար: Սակայն Կուդլոուն գնաց ոչ տրամաբանական ճանապարհով՝ պատժամիջոցներ չլինելու մասին հայտարարելով հրապարակայնորեն, ինչը ՄԱԿ-ում ամերիկյան ներկայացուցչի մասնագիտական կարողությունները նսեմացնելու երանգ ունի: Այսինքն, Սպիտակ տունը փորձեց պատժե՞լ իր իսկ բարձրաստիճան դիվանագետին: Բայց ինչո՞ւ հրապարակավ. եթե ոչինչ չկար, եւ Հեյլին ինքնագլուխ ինչ-որ խաղ էր սարքում, ապա մեկ է, նրան հրապարակավ նսեմացնելով, Սպիտակ տունն ինքն իր հեղինակությանը հարվածեց, երբ պարզապես կարող էր Հեյլիին առանց աղմուկի պատժել: Չնայած, այս տարբերակն էլ չէ. այն, որ Հեյլին չվախեցավ եւ պատասխանեց, թե ինքը ոչինչ չի շփոթում, այսինքն, որ նա ունեցել է նման հայտարարության հանձնարարություն ¥ինչի հետ, ի վերջո, Սպիտակ տունը եւս համաձայնեց¤, ցույց տվեց, որ դիվանագետին պատժելու որեւէ պատճառ չկար: Լավ, բայց այդ դեպքում ինչո՞ւ Սպիտակ տունը նրան փորձեց նսեմացնել, եթե որեւէ մեղք չուներ: Լավ, այս ի՞նչ է կատարվում ամերիկյան կառավարման վերնախավում: Կարելի է մտածել, թե՝ «շունը տիրոջը չի ճանաչում», ով ինչ ուզում է, հայտարարում է, եւ նման կազուսային իրավիճակներ են ստեղծվում: Բայց չէ, սա միամիտ բացատրություն կլիներ: Իրականում, թերեւս, խնդիրը շատ ավելի խորքային է: Նախ նկատենք, որ հիշատակված ողջ խառնաշփոթից մեկ բան է ենթադրելի. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նոր պատժամիջոցների մասին հայտարարելու հանձնարարական ուներ: Դա Սպիտակ տնի՞ց էր եկել. հազիվ թե, հակառակ դեպքում այդքան չէին շտապի՝ Հեյլիին պատժելով: Առավել եւս, որ ըստ ամերիկյան հեղինակավոր լրատվական աղբյուրների, Թրամփն ինքը Հեյլիի հայտարարության մասին հեռուստացույցից է տեղեկացել ու խիստ զայրացել: Ուրեմն, պետք է ամենահավանականը համարել մյուս տարբերակը՝ պատժամիջոցների մասին հայտարարելու հանձնարարականը Հեյլին ստացել է հարազատ գերատեսչությունից՝ Պետդեպարտամենտից: Եվ հենց այս հանգամանքն է, որ հեռուն տանող մտորումների տեղիք է տալիս:

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ

 

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ՞

Ուրեմն ի՞նչ է ստացվում, Պետդեպարտամենտում նոր պատժամիջոցների մասին են մտածում, դրան հարպարակային ընթացք տալիս, այսինքն՝ փորձում են ռուսների հետ առանց այդ էլ գերշիկացած հարաբերություններն էլ ավելի թեժացնել եւ անգամ առանց երկրի նախագահին տեղեկացնելո՞ւ: Ասել, թե բացառապես Թրամփի հաշվին ամերիկյան քաղաքական էլիտայի առաջին էշելոնում հայտնված պետքարտուղար Պոմպեոն (հենց Թրամփը գրեթե անհայտ կոնգրեսական սենատորին նշանակեց ԿՀՎ-ի տնօրեն, ապա՝ պետքարտուղար) նախագահի թիկունքի ետեւում փորձում է մեծ աշխարհաքաղաքական խաղեր սարքել, միամտություն կլիներ: Սակայն նման է նրան, որ դիվանագիտական փորձ գրեթե չունեցող եւ ռուսատյացությամբ աչքի ընկնող նորաթուխ պետքարտուղարը փորձել է, այսպես ասենք, կանխարգելիչ քայլ կատարել՝ փորձելով սիրիական ձախողված հրթիռային հարվածից հետո այնպես անել, որ Թրամփը հանկարծ չորոշի դուրս գալ կոշտ հակառուսական դաշտից: Ամեն դեպքում փաստը, որ Թրամփն անգամ իր քաղաքական վերնախավին հարվածելու գնով, այնուամենայնիվ՝ այս անգամ ըստ էության արգելակեց նոր հակառուսական պատժամիջոցները, խոսում է այն մասին, որ Սպիտակ տանը ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում որոշակի եթե ոչ շրջադարձ, ապա առնվազն սպասելիքներ կան: Եվ նկատենք, որ դա սպասելի էր: Մեր վերջին հրապարակումներից մեկում առիթ էինք ունեցել նկատել, որ ներամերիկյան քաղաքական հարթակում Թրամփն իր վերջին հակառուսական կոշտ քայլերով գործնականում կարողացավ օրակարգից հանել «Մոսկվայի մարդը» լինելու հայտնի մեղադրանքների շղթան: Թերեւս նույն նպատակով նա շարունակում է համառորեն ցույց տալ, որ Մոսկվայի հանդեպ ունի ամենակոշտ տրամադրվածությունը: Օրինակ, նախօրեին էլ Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Չկա մեկը, որն առավել կոշտ լինի Ռուսաստանի նկատմամբ, քան նախագահ Դոնալդ Թրամփը»: Եվ այս նոր իրավիճակում, եթե որոշի, այնուամենայնիվ, գնալ ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության մեղմացման ուղղությամբ, ապա արդեն «Մոսկվայի մարդը» լինելու մեղադրանքներն արդեն առաջվա էֆեկտիվ խոչընդոտը չեն կարող լինել: Թերեւս, դա հասկանում է նաեւ ամերիկյան էլիտայի ծայրահեղ հակառուսական տրամադրություններ ունեցող հատվածը ¥որի ներկայացուցիչներից է, կրկնենք, նոր պետքարտուղարը¤՝ փորձելով տարբեր մեթոդներով Թրամփին գամված պահել իր ներկայիս քաղաքական դիրքերում: Բայց նաեւ նկատենք, որ տիկին Հեյլիի հայտարարության հետ կապված դրվագը հուշում է, որ Թրամփն իրեն ներկայումս բավականաչափ ամուր դիրքերում է զգում՝ նման փորձերին բացահայտ պատասխանելու համար:

 

ՔԻՄԻԱԿԱՆ «ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մյուս կողմից, այդ դիրքերն էլ ավելի կարող են ամրապնդել հիշատակված քիմիական հարվածների խաղի վերջնական ձախողումը: Ընդ որում նկատենք, ինչպես Սկրիպալի գործի, այնպես էլ՝ Դումայի քիմիական հարձակման պատմության հետ կապված արդեն Բրիտանիան է հայտնվել պաշտպանվողի դերում, այն բանից հետո, երբ ԱԳ նախարարի մակարդակով ՌԴ-ն սկսեց ուղղակիորեն Լոնդոնին մեղադրել այդ հարձակումները բեմականացնելու մեջ՝ շարունակաբար ներկայացնելով ուղղակի փաստեր: Մասնավորապես, որ Սկրիպալի դեպքում կիրառվել է ՆԱՏՕ-ական երկրներին պատկանող BZ գազը, ինչը հիմնավորել է շվեյցարական լաբորատորիան, որին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ¥ՔԶԱԿ¤ ուսումնասիրության էր հանձնել համապատասխան նմուշները: Ընդ որում, այս մեղադրանքին ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ Քարեն Փիրսը միայն նման թույլ պատասխան կարողացավ տալ. «ՔԶԱԿ-ն չի բացահայտել լաբորատորիաները եւ իր զեկույցում չի հրապարակել նմուշներում BZ-ի առկայության մասին տեղեկություն: Հետաքրքիր է, որտեղի՞ց եւ ինչու Ռուսաստանը գիտի, թե ով է փորձաքննել նմուշները, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել: Հրապարակելով այդ գաղտնի տեղեկատվությունը` Ռուսաստանը խախտել է ՔԶԱԿ անդամ-պետության գաղտնիությունը...»: Այսինքն, որեւէ կերպ չի հերքվում, որ շվեյցարական լաբորատորիան իրոք BZ է հայտնաբերել: Ավելին, եթե Բրիտանիան շարունակի պնդել, որ Սկրիպալին թունավորել են «Նովիչոկ» թույնով, ապա սրա հետ կապված նախօրեին ՔԶԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որի՝ «Նովիչոկ» թույնը 2015թ. դեկտեմբերի 1-ին պատենտավորվել է ԱՄՆ-ում՝ որպես քիմիական զինատեսակ: Իսկ ահա Դումայի թունավորման հետ կապված, արդեն ներկայացվում են այն անձանց, նաեւ՝ երեխաներին, որոնք պատկերված են թունավորման միակ «փաստ» համարվող տեսագրությունում: Այսինքն, եթե անգամ այդ անձանց հայտարարություններն էլ մի կողմ թողնենք, ցանկացած մասնագետ հանգիստ կարող է պարզել՝ այդ անձինք թունավորված եղե՞լ են, թե՝ ոչ: Այս ամենի պարագայում Թերեզա Մեյի կառավարությունից ֆանտաստիկ ջանքեր կպահանջեն՝ պաշտոնանկությունից խուսափելու համար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ էլ, եթե Սիրիայի հրթիռակոծության ձախողման արդյունքում Թրամփին հաջողվեց լուրջ քաղաքական հաղթանակ տանել սեփական անհնազանդ գեներալիտետի հանդեպ, ապա քիմիական հարձակման ձախողված պատմությունը նրան նման ծանրակշիռ հաղթանակ է խոստանում արդեն սեփական հետախուզական ծառայության նկատմամբ: Բավականաչափ հարված կարող է հասնել նաեւ թիվ 1 հետախուզական կառույցից՝ ԿՀՎ-ից պետքարտուղար եկած Պոմպեոյին, ով Սկրիպալի թունավորման ժամանակ դեռ այնտեղ էր:

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը»․ մոմավառություն Սպիտակ տան առջև․ «Ամերիկայի ձայն»

Այսպիսով, Թրամփը դեռ շարունակում է ամրապնդել իր ներքին դիրքերը, ավելի ճիշտ, այդ գործընթացն արդեն ավարտական փուլում է: Սակայն կողմնակի ճնշումներով չխաթարվող սեփական քաղաքականությանն անցնելով` նա կգնա՞ գլոբալ լարվածության թուլացման ուղղությամբ, թերեւս միայն ժամանակը դա ցույց կտա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА