o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները ՀՀ-ում, ո՞ր ոլորտի ընկերություններն են ամենաակտիվը աշխատաշուկայում

19.04.2018 19:11 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները ՀՀ-ում, ո՞ր ոլորտի ընկերություններն են ամենաակտիվը աշխատաշուկայում

 

Նշենք, որ, հինգշաբթի՝ ապրիլի 19-ին, ժամը 13։00-ին «Սպուտնիկ–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն» թեմայով, որն իրականացվել է staff.am կարիերայի հարթակի կողմից վերջին 18 ամիսների ընթացքում հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա: Վերլուծության հիմքում գործատուների կողմից մեր հարթակում հայտարարված թափուր աշխատանքների տվյալներն են, օգտագործվել է 3,000-5,000 տող տվյալ, կախված ուսումնասիրության շրջանակից։ Հաշվի առնելով նախորդ հետազոտության տվյալները, կատարվել է նաև համեմատական վերլուծություն վերջին 6 ամիսների և նախորդ ժամանակահատվածի արդյունքների միջև։
Ս․թ․ փետրվար ամսին, staff.am հարթակի միջոցով աշխատավարձերի վերաբերյալ անանուն հարցում է կազմակերպվել, որին մասնակցել են ավելի քան 1,000 անհատներ, տրամադրելով տեղեկատվություն գործատուի, իրենց պաշտոնի և գործունեության ոլորտի և աշխատավարձի վերաբերյալ, նշելով, իհարկե, թե քանի տարվա փորձ ունեն այս ոլորտում։

Որո՞նք են աշխարհի լավագույն գինիները

Հիմնվելով վերը նշված տվյալների վրա կատարվել է ստորև նշված թեմատիկ հետազոտությունները․

  • Թափուր աշխատատեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտական ոլորտների, կազմակերպության գործունեության ոլորտների և ՀՀ քաղաքների:
  • Վերլուծություն «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ֆինանսներ, բանկ և ապահովագրություն»,  «Ներկրում, արտահանում և առևտուր»,  «Կրթություն», «Արտադրություն և արդյունաբերություն» և  «Տուրիզմ, հյուրընկալություն և ժամանց» ոլորտներում ամենապահանջված մասնագետների վերաբերյալ:
  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մարքեթինգ և հաղորդակցություն» և «Ֆինանսաբանկային» ոլորտի համապարփակ վերլուծություն, այդ թվում նաև առկա միջին աշխատավարձերի և պահանջվող հմտությունների համատեքստում։
  • Աշխատավարձերի վերաբերյալ վերլուծություն, ըստ ընկերության ոլորտների, մասնագիտությունների և փորձի։


www.staff.am-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքները

Ստորև ներկայացնում ենք վերլուծության ամփոփ տարբերակը, իսկ ամբողջական տարբերակը կարելի է ներբեռնել այստեղ:

 

1 Ամենապահանջված աշխատանքների բաշխվածությունն ըստ աշխատանքի կատեգորիաների և ժամանակահատվածների (տոկոսային կշիռն ընդհանուրի մեջ)

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են Ծրագրավորման աշխատանքները, ինչը զարմանալի չէ հաշվի առնելով ՏՏ ոլորտի և, մասնավորապես Ծրագրավորման մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկի: Ընդ որում, ՏՏ բնույթի բոլոր աշխատանքների կշիռը ընդհանուր աշխատանքների մեջ աճ է գրանցել նախորդ ժամանակահատվածի համեմատ։

  1. Ամենապահանջված աշխատանքների բաշխվածությունն ըստ ընկերության գործունեության ոլորտի և ժամանակահատվածների (տոկոսային կշիռն ընդհանուրի մեջ)

 

  • Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ գործատուի ոլորտի գերակշռում են ՏՏ ընկերությունները, ընդհանուր աշխատանքների մեջ կազմելով 37%: Ընդ որում, ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից ակտիվությունը 2 տոկոսային կետով աճել է նախորդ ժամանակաշրջանի համեմատ։
  • Ֆինանսաբանկային ոլորտը, որն իր  մեջ ներառում է նաև ապահովագրական ընկերությունները, նույնպես ընդգրկվել է թոփ 5-ում և նույնպես գրանցել է ակտիվության աճ:
  • Ներկրմամբ, արտահանմամբ և առևտրով զբաղվող ընկերությունները եզրափակում են առաջին եռյակը, մի փոքր ակտիվության անկումով։
  • Կրթություն, Ծառայություններ, Խորհրդատվություն, սրանք այն ոլորտներն են, որոնք նույնպես ակտիվացել են նախորդ ժամանակաշրջանի համեմատ։ 
  1. Ամենաակտիվ մարզային քաղաքներն ըստ աշխատանքի հայտարարությունների քանակի (տոկոսային կշիռը մարզային աշխատանքների մեջ)՝ համեմատական վերլուծություն նախորդ ժամանակահատվածի համար
  • Տոկոսային կշիռները ներկայացված են ընդհանուր մարզային աշխատանքների մեջ: Երևան քաղաքում առկա աշխատանքները ներառված չեն, դրանք կազմում են բոլոր աշխատանքների 93%-ը:
  • Դիլիջանում, Արմավիրում և Գյումրիում աշխատանքների բաշխվածությունն ըստ ոլորտների և ընկերությունների ավելի դիվերսիֆիկացված է, այսինքն` առկա են թափուր աշխատատեղեր տարբեր ընկերությունների կողմից տարբեր ոլորտներում:
  1. Վերջին 6 ամիսների ընթացքում ՏՏ ոլորտի աշխատանքների բաշխվածությունն ըստ մասնագիտությունների (ընդհանուրի մեջ զգալի կշիռ ունեցող
  • Ծրագրավորման մասնագետներից բացի, որոնք բնականաբար զբաղեցնում են ընդհանուրի ավելի քան 40%-ը ՏՏ ընկերություններին անհրաժեշտ են նաև.
  • Այլ ՏՏ մասնագետներ, ինչպիսիք են օրինակ  համակարգային ադմինիստրատորներ, ՏՏ աջակցման (tech support) մասնագետներ և այլն:
  • Մարքեթինգի ոլորտի մասնագետների պահանջարկ կա համարյա բոլոր ոլորտներում, իսկ ՏՏ ոլորտում, նամանավանդ տեխնոլոգիական ստարթափներում այդ պահանջարկն էլ ավելի ակնառու է։

 

Հանրային սննդի ոլորտի սերտեֆիկացիայի վերացումն իր հետ բերել է մի շարք խնդիրներ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА