ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

18.04.2018 23:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀՅԴ-Ի ԿՐԵԴՈՆ (ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` «ԲԱ ԵՍ ՍՈՒՍ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԵՄ, ԳԱՆ ԻՆՁ ՔԱՇՔՇԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀՅԴ-ից հայտնում են, որ այսուհետ Նիկոլի հետ շփվելիս իրենք առաջնորդվելու են, «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» կարգախոսով:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԳԸ` ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Շարժում ենք ոտքերը, հետո ձեռքերը,

Հետո անում ենք քայլ-քայլ-քայլ,

Խաղում ենք խաղը, Նիկոլի խաղը,

Նիկոլի խաղը ծափ-ծափ-ծափ:

 

ՍԿՐԻՊԱԼԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Нoвичок, старичок, дурачок.

 

ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Ա ՀԱՍԵԼ

Ասում են,  որ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել միայն այն ժամանակ, երբ Նիկոլը Օսիպյանի ականջին շշնջացել է եւ առաջարկել Հուդայի համբույր:

 

ՊՐԵՄԻԵՐԱ

ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավոր դերակատարությամբ նկարահանում են «Թափառախումբը գնում է երկինք» նոր գեղարվեստական կինոնկարը:

 

ԽՈՐՀՈՒՐԴ

Երբ ձեր տուն գալիս են Եհովայի վկաները ու քարոզում են, որ պետք է օգնել մերձավորին, առաջարկեք` լվանալ ձեր հատակը եւ թափել աղբը:

 

ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ

Ըստ քաղտեխնոլոգների` մինչեւ միամիտ ժողովուրդը փողոցներում փորձում էր իրագործել իր սահմանադրական իրավունքը, այդ ընթացքում տարատեսակ գրանտածիծներ հաջողեցրին նրանց մատնանշելով հաշվետվություն ներկայացնել սորոսանմաններին:

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿԼԻԵՆՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ (ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ  ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Զարուհի Փոստանջյանը որ կուսակցություն մտնում է այն կամ համագործակցում է իշխանությունների հետ, կամ կլիենտ է դուրս գալիս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА