ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

17.04.2018 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Էս ինչ զուլում երկիր ա, Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանին իշխանությունների հաճախորդ է անվանում, իսկ Րաֆֆին ասում է` անձրեւ է գալիս:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ԳՈՐԾԻՉԸ

Ըստ քաղաքագետների` Նիկոլ Փաշինյանն էլ է ընտրել «եւ-եւ»-ի տարբերակը` համագործակցելով ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության հետ:

 

ՄԱՆՐԱՆՈՒՄ ԵՆՔ, ՄԱՆՐԱՆՈՒՄ

Էս ինչ զուլում երկիր ա, Կարեն Դեմիրճյանի օրոք գյուղերում նրա ոտքերի առաջ գառ էին մորթում, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջ` հավ…

 

ՄԻԼՈՐԴՆԵՐ ԵՎ ՄԻԼԵԴԻՆԵՐ (ԱՆԳԼԻԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԺ-Ն ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Արա Բաբլոյանի` իր ղեկավարած լոդրերի պալատը լորդերի պալատի վերածելը նպատակահարմար չէ. մինչեւ օդիոզ կերպարներին եւ նիկոլականներին լորդ սարքեն` մի կյանքը չի հերիքի:

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ Սորոս հիմնադրամի` Զարուհի Փոստանջյանն էլ Նիկոլի նման քայլերթ կատարեց հանրապետությունում, բայց տղամարդկանց ակտիվ զանգվածը կնոջ հետեւից գնալու փոխարեն նախընտրեց Նիկոլին:

ՄԻ ՏՆԻՑ ՉԵՆ, ՄԻ ՀԱԼԻ ԵՆ

ՀՀԿ-ից հայտնում են, որ Ծաղկաձորում ՀՀԿ խորհրդի նիստն ավելի շուտ են վերջացրել, որպեսզի խնայեն Նիկոլ Փաշինյանի` Ծաղկաձոր մեկնելու ճանապարհածախսը:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Да ты что, казённые деньги разбазариваешь?

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА