ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էդմոն Մարուքյանը չի սիրում Արմեն Աշոտյանին

17.04.2018 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էդմոն Մարուքյանը չի սիրում Արմեն Աշոտյանին

ԱԺ-ում այս րոպեին արդեն ելույթ են ունենում ԱԺ հանձնաժողովների նախագահները: ԵԼՔ խմբակցության անունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ելույթի սկզբում թիրախավորեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին: Նա ի լուր ամենքի հայտարարեց, որ նա չի սիրում Արմեն Աշոտյանին եւ, ինչպես կարելի է առհասարակ սիրել Արմեն Աշոտյանին. «Պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք, որ ջեզ սիրեն»: Տարօրինակ սկիզբ ելույթի համար, բայց նման խոստովանություն, թերեւս, անսպասելի էր՝ ըստ տրամաբանության: Այնուհետ կրկին դիմելով Ա. Աշոտյանին, զայրույթով հարցրեց, «պարոն Աշոտյան, ինչո՞ւ Հայաստանում չկա ցերեկային չվերթ դեպի եվրոպա, ինչո՞ւ չկա...»: Փաստորեն եվրոպասեր Մարուքյանի հիմնական «փորացավը» դեպի եվրոպա ցերեկային չվերթներն են, այլ ոչ թե երկրում ծառացած շատ խնդիրներ: 

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА