ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցուցարարներն օդազրկում են քաղաքում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենաների անիվները. Shabat.am

17.04.2018 15:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ցուցարարներն օդազրկում են քաղաքում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենաների անիվները. Shabat.am

4:00


Shabat.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները քաղաքում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենաների անիվների օդազրկում են իրականացնում՝ ի նշան բողոքի:

2017-ին պետական մարմիններում հայտնաբերվել են մոտ 5 մլրդ դրամի խախտումներ

Նշենք, որ ավելի վաղ  «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր ցուցարարներին հորդորել պայքարի նաև այդ ձևը կիրառել:

12:55

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ու համակիրները սկսեցին ՀՀ դատախազության շենքի շրջափակումը՝ նստելով շենքի շքամուտքում:

«Ես սկսում եմ Դատախազության շենքի մուտքի շրջափակումը»,- հայտատարեց Փաշինյանը և նստեց մուտքի մոտ:

12:49

Մեկնարկում է ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրում հեղափոխական վիճակ է», - հայտարարեց նա:

Նշենք, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվում են Հանրապետության հրապարակ՝ կառավարական շենքեր շրջափակելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА